Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկել է բռնցքամարտի «Ստրանջա» 66-րդ միջազգային մրցաշարը, որին մասնակցող 34 երկրի 240 բռնցքամարտիկների թվում են նաև կաշվե ձեռնոցի հայ պատվիրակները:
Մրցումների առաջին օրն ասպարեզ են դուրս եկել 4 հայ բռնցքամարտիկներ, որոնցից 3-ը հաղթանակ են տոնել: Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը ռինգ է դուրս եկել 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, ով համառ պայքարում 2:1 հաշվով առավելության է հասել Բուլղարիան ներկայացնող Զդրավկո Պոպովի նկատմամբ: Մարգարյանի հաղթական մեկնարկին զարգացում է տվել 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը, ով մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է չեխ Դավիթ Հոսեկին: Տպավորիչ հաղթանակ է տոնել նաև 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը: Պատանիների աշխարհի և երիտասսարդների եվրոպայի չեմպիոն դարձած մեր բռնցքամարտիկը գեղեցիկ ոճով հաղթել է ադրբեջանցի Ազար Իմամամլիևին:
«Ստրանջա»-ի մրցաշարի մեկնարկային օրը հայ բռնցքամարտիկների համար լիարժեք հաջողված կլիներ, եթե հաղթանակ տոներ նաև գերծանր քաշային Հակոբ Մելքոնյանը, սակայն նա զիջեց ղազախ մարզիկին: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: