կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-10 17:55
Քաղաքական

ՕԵԿ-ը լռում է

ՕԵԿ-ը լռում է

Yerkir.am-ի թղթակիցը հաղորդում է, որ քիչ առաջ ՀՀ նախագահի նստավայր են ժամանել «Օրինաց երկիր» կուսակցության անդամներ Հեղինե Բիշարյանն ու Հովհաննես Մարգարյանը:

 

Լրագրողների հարցին, թե ի՞նչ հարցեր են քննարկվելու նախագահի հետ, չեն պատասխանել:  Հ. Բիշարյանը միայն նշել է, որ հանդիպման ավարտից հետո պարզ կդառնա:

 

ՕԵԿ-ականները հրաժարվել են պատասխանել նաև այն հարցին, թե արդյո՞ք միայն իրենք են ներկա լինելու հանդիպմանը, թե՞ նաև քաղաքական այլ ուժերից ներկայացուցիչներ կլինեն: