Փոխարժեքներ
04 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.05 |
EUR | ⚊ | € 427.46 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 507.73 |
GEL | ⚊ | ₾ 141.66 |
Մի պահ թույլ տվեք ձեզ կտրել ֆուտբոլից, փողոցների փոսերը լցնելու, մեր անկասելի առաջընթացը խոչընդոտող զինանշանն ու հիմնը հիմնովին փոխելու և այլ խիստ հրատապ, համաշխարհային ու համազգային մասշտաբի իրադարձություններից, և ուղղակի հիշեցնել, որ ԱՐՑԱԽԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է ԱՐԴԵՆ ՈՉ ԹԵ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ, ԱՅԼ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՊԱՇԱՐՄԱՆ ՄԵՋ. արգելվել է ընդհուպ Կարմիր խաչի հումանիտար ծառայությունը։ Անգամ ֆաշիստների կողմից պաշարված Լենինգրադն ունեցել է «կյանքի ճանապարհ», մինչդեռ՝ «միջազգային հանրույթ» կոչվածը ադրբեջանին խրախուսում է ոչ միայն էլ ավելի խստացնել պաշարումը, այլև անցնել «հակաահաբեկչական գործողությունների», ասել կուզի՝ իր սեփական հողում անկախ ապրելու իրավունքը արդեն դիտարկվում է որպես ահաբեկչություն։ Ֆրանց Վերֆելն ու Վալենտին Պիկուլը անգամ ի զորու չէին լինի նկարագրել այս ողբերգությունը։
Հիմա ով ինչպես է պատկերացնում «զանգը կախելու» գործը՝ Հայկական կողմը պնդում է, որ դա ՌԴ֊ի սուրբ պարտականությունն է, ադրբեջանական կողմը պատճառաբանում է, որ իրենք չեն շրջափակել, արևմուտքը և Ամերիկան մեկական պարիտետային կոչ են ավելացնում իրենց արխիվում, Ռուսաստանը արդեն բաց տեքստով ընդգծում է, որ Հայաստանն իրավունք չունի ինքնամեկուսանալ և սրել իրավիճակը, իսկ ադրբեջանն էլ իրավունք չունի պաշարված պահել Արցախը և այո՝ վերջ։
Հ.Գ. Մի այսպիսի հարց ինձ ուղղվեց վերջերս. «Ինչո՞ւ են բոլորը լռում, հանգիստ հետևում այս ամենին, կարո՞ղ է մի բան գիտեն, որ մենք չգիտենք» ...
Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր,
արդարադատության նախկին նախարար