կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-09 08:21
Քաղաքական

Յուրի Վարդանյանին պարտքով փող տված նախարարները դեպրեսիայի մեջ են

Յուրի Վարդանյանին պարտքով փող տված նախարարները դեպրեսիայի մեջ են

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. «Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, սպորտի նախարար Յուրի Վարդանյանը, պարտքով գումարներ է վերցրել մի քանի նախարարներից, և վերջիններս հիմա դեպրեսիայի մեջ են, որովհետև վտանգ կա, որ լեգենդար ծանրորդը չի վերադարձնի գումարները, քանի որ նախարարի պաշտոնում նրա վերանշանակման հավանականությունն այնքան էլ մեծ չէ։

«ՉԻ» - Եթե այս տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ուրեմն Յուրի Վարդանյանն իսկապես կենդանի լեգենդ է ոչ միայն ծանրամարտի «պոկում» և «հրում», այլև «քցում» վարժությունում։


Չնայած՝ հիմնական մեղավորն, իհարկե, Սերժ Սարգսյանն է, նա պարտավոր էր կառավարության հրաժարականն ընդունելուց առաջ նախարարներին մի երկու ամիս ժամանակ տալ, որպեսզի ով ինչ պարտք ունի՝ հասցնի փակել։ 
Մյուս կողմից էլ՝ պարտք տվողները նույնպես մեղավոր են։ Լեգենդին պարտքով փող տալը ո՞րն է։ Դա նույնն է, թե Տորք Անգեղի հետ համատեղ բիզնես դնես կամ Սասունցի Դավթի հետ բլոտ խաղաս։ Լեգենդով կարելի է միայն հիանալ, հետը նկարվել, և վերջ»:


Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։