Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Որդու ծնունդից հետո դեպրեսիայի մեջ ընկած Մարկ Ուիլյամսը համոզված է, որ ապագա հայրերին պետք է աջակցություն ցուցաբերել:
Ըստ BBC News-ի՝ «Fathers Reaching Out» անունով կազմակերպություն հիմնած Ուլիլյամսը պատմել է, թե ինչպես որդու բարդ ծնունդից հետո մի օր այգում նստած ժամանակ հանկարծակի սկսել է լաց լինել:
Ուիլյամսի որդին լույս աշխարհ է եկել 2004 թվականին՝ 24 ժամ տևած կեսարյան հատմամբ ծննդաբերությունից հետո: Ուիլյամսի խոսքով՝ բարդ ծննդաբերությունը թե' իր, թե' կնոջ վրա վատ ազդեցություն է թողել:
«Ծննդաբերությունից հետո ստիպված էի աշխատանքից դուրս գալ և խնամել թե' երեխայիս, թե' կնոջս: Կինս հիանալի մայր է, սակայն ակնհայտորեն նա աջակցության կարիք ունի»,- պատմել է նա:
Ուիլյամսը պատրաստվում է հայրերին աջակցման հարցը բարձրացնել պատգամավորների առաջ: «Ինչպես անում են կանանց դեպքում՝ մինչև ծննդաբերությունն ու դրանից հետո, այնպես էլ պետք է միջոցներ ձեռնարկվեն հայրերի համար»,- նշել է նա: