Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ոչ հրապարակային ներդրումային ֆոնդերի կարգավորման ոլորտում առկա որոշ խնդիրները լուծելու նպատակով Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ ու լրացումներ կատարել «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում և հարակից մի շարք օրենքների նախագծերում: Առաջարկը քննարկվել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` հոկտեմբերի 11-ին հրավիրված արտահերթ նիստի ընթացքում:
Հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայում ոչ հրապարակային ֆոնդերի և դրանց կառավարիչների մեծ մասը ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողությունից դուրս են, ինչի արդյունքում ԿԲ-ն հնարավորություն չունի ֆոնդերի և ֆոնդերի կառավարիչների նկատմամբ իրականացնել պատշաճ վերահսկողություն: Ոչ հրապարակային ֆոնդ կարող է կառավարել ցանկացած անձ, այդ թվում` ֆիզիկական, առանց որևէ թույլտվության կամ լիցենզիայի: Ընդ որում, կառավարիչների նկատմամբ որևէ պահանջ սահմանված չէ:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը, ներկայացնելով առաջարկվող փոփոխությունները, նշեց, որ օրենքների նախագծերի փաթեթով կսահմանվեն ֆոնդի գրանցման ընթացակարգը, տեսակները, ֆոնդի կառավարչի պարտականությունները, ակտիվների տարանջատումը, ինչպես նաև լուծարման ու դադարեցման հիմքերը:
Ներկայացված նախագծի վերաբերյալ դիտարկումներն արեց «Հայաստան» խմբակցության պատգամաովր Արթուր Խաչատրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։