Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կա Գորիս Ստեփանակերտ ճանապարհ և կա Գորիս Ստեփանակերտի մի փոքր հատված, որը կոչվում է Լաչինի միջանցք։ Այս միջանցքը, մինչև նոր փոփոխությունները 10 կմ-ի չափ էր։ Այս մասին Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարեց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր:
«Գորիս Ստեփանակերտ ճանապարհը 100 կմ-ի չափ է, և թուրքերը փակել են ճանապարհը ոչ թե Բերձորի մոտակայքում, այլ՝ Ղարաբաղի ներսում, Շուշիի քարին տակ հատվածում։ Լիսագորից սկսած արդեն որոշակի խնդիրներ կան, բայց թուրքերը հավաքվել և այդ վրանները դրել են Գորիսից բավականին հեռու՝ Շուշիի հատվածում։ Բա դուք ի՞նչ եք ասում, այդ ամբողջ ճանապարհը Գորիսից Ստեփանակերտ, դա է ռուսական վերահսկողության տիրույթը: 5 կմ, այդքանին է ընդհամենը վերաբերվում։ Եղծահող, որ գնում եք 5 կմ-ից այս կողմ է, թուրքերը նույն տրամաբանության խփեցին, մտան Խծաբերդ, ասեցին 5 կմ-ից այն կողմ է,հիմա այս ելույթը կարող է մեջբերեն, ասեն ընդհամենը 5 կմ է, այսինքն Գորիսից դուրս ես գալիս մինչև Ստեփանակերտ, ընդհամենը 5 կմ պետք է լինի։ Բա այդ հարցին ո՞նց եք անդրադառնալու։ Դա Լաչինի միջանցքը չի, դա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի Քարին տակ Շուշիի հատվածում է եղել։ Որը, եթե Հայաստանը շարունակում է պնդել, որ ինքը հանդիսանում է Արցախի հանրապետության անվտանգության երաշխավորը, նաև Հայաստանի պարտականությունների մեջ է մտնում։ Հիմա ինչ ասում ենք, ասում եք այս մասը ռուսներն են պատասխանատու։ Ո՞նց եղավ, որ Խրամորթի և Մառուխի հատվածում նման խնդիր եղավ, ասում եք դե ռուսներն են պատասխանատու։ Եթե ամբողջ ռուսներն են պատասխանատու, բա մեր պատասխանատվությունը ինչո՞ւմ է։ Ընդհամենը փող տա՞լը,այն էլ պարտքով։ Դա՞ է մեր պատասխանատվությունը»,- ասաց նա:
Պատգամավորի խոսքով՝ զորակցություն հայտնելուց բացի պահանջում էին նաև գործող քայլեր անել, իսկ զորակցություն հայտնել էին, որովհետև եթե ռուսները նոյեմբերի 9-ին չմտնեին Ստեփանակերտ, ապա այնտեղ ադրբեջանցիք կլինեին։