կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-24 10:10
Հասարակություն

Մետաղյա ձող էր վերցրել ու գնացել պարտքով փող խնդրելու. սպանողը կալանավորվեց

Մետաղյա ձող էր վերցրել ու գնացել պարտքով փող խնդրելու. սպանողը կալանավորվեց

Լոռու մարզի բնակչուհի Զ.Մկրտչյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել առերեւույթ հանցագործություն կատարած անձին։

 

Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Լոռու մարզի բնակիչ Ա.Խանաղյանը 2014 թվականի հունվարի 27-ին այցելել է Զ.Մկրտչյանին՝ պարտքով գումար խնդրելու նպատակով՝ իր հետ նախապես վերցնելով նաեւ մետաղյա ձող։

 

Հյուրընկալվելով Զ.Մկրտչյանին՝ Ա.Խանաղյանը պարտքով գումար է խնդրել, սակայն ստացել մերժում, ինչից հետո իր հետ բերած ձողով բազմակի հարվածներ հասցրել նրա գլխին։ Ստացած մարմնական վնասվածքներից կինը մահացել է։ Այնուհետև տանը գումար և արժեքավոր իրեր է փնտրել, բայց այդպիսիք չգտնելով, վերցրել է հյուրասենյակի սեղանին դրված՝ հանգուցյալին պատկանող բջջային հեռախոսը, մետաղյա ձողը եւ դուրս եկել տանից:

 

Դեպքի առթիվ 2014 թվականի հունվարի 28-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։ Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ Ա.Խանաղյանին 2015 թվականի փետրվարի 22-ին մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության համար։ Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։ 

 

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքների բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։