Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, նաեւ որոշ ԶԼՄ-ներում ակտիվորեն լուրեր են շրջանառվում, որ, ըստ լավատեղյակ աղբյուրների, քաղաքապետ Տարոն Մարգարյանը տրանսպորտի թանկացման դեմ սկսված եւ օրեցօր ծավալվող բողոքի ակցիաների պատճառով ընկել է դեպրեսիայի մեջ: Որ իբր մերձավոր շրջապատում կիսվել է իր մտերիմների հետ, թե տրանսպորտի թանկացումից ամենաշատը ինքը տուժեց, քանի որ ժողովրդի աչքում վերջնականորեն փչացավ, եւ դա այն դեպքում, երբ ընդամենը երկու ամիս առաջ էր ընտրվել քաղաքապետ, ու «Երևանի լավագույն քաղաքապետ» միֆը ընդամենը երկու օրում փշուր-փշուր եղավ:
Ասում են, նրա ընկճված վիճակը նկատել են նաև աշխատակիցները, որոնք իրար մեջ ծածուկ նշում են, որ տրանսպորտի թանկացման որոշումից հետո քաղաքապետի տրամադրությունը ընդգծված անկումային վիճակում է:
Այսօր քաղաքապետարանի առջեւ տեղի ունեցած հերթական բողոքի ակցիայի ժամանակ Yerkir.am-ի թղթակիցը Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանից փորձեց պարզել` իրո՞ք, Տարոն Մարգարյանը դեպրեսիայի մեջ է:
Նավասարդյանն, ով, ի դեպ, եւս ոչ փայլուն տրամադրություն ուներ, ավելին` ընդգծված անտրամադիր էր, նախ ասաց, որ չգիտի` ով է նման բան ասել, հետո հավելեց, որ նման բան չկա: