կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-11-29 09:21
Առանց Կատեգորիա

Հայկ Մարությանը խորը դեպրեսիայի մեջ է. հրաժարականի դիմումներ է գրում վարչապետին. «Հրապարակ»

Հայկ Մարությանը խորը դեպրեսիայի մեջ է. հրաժարականի դիմումներ է գրում վարչապետին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայկ Մարությանը այսօր երկօրյա արձակուրդի է մեկնել։ Նա 3-շաբաթյա արձակուրդից վերադարձել էր 10 օր առաջ։ Քաղաքապետարանից այդպես էլ չասացին, թե հրատապ արձակուրդի պատճառը որն է։ Սակայն մեզ հայտնի դարձան պատճառները։ 

Մեր տեղեկություններով՝ վերջին իրադարձությունների, եւ, հատկապես «ԿամԱզների» աղմուկը Հայկ Մարությանը ծանր է տարել։ Նա խորը դեպրեսիայի մեջ է հայտնվել, եւ այդ հոգեկան վիճակն է պատճառը, որ արձակուրդ է վերցրել եւ գնացել։

Լավատեղյակ աղբյուրները տեղեկացնում են, որ նա պարբերաբար նման դեպրեսիաներ է ունենում եւ ճգնաժամային իրավիճակներում հրաժարականի դիմումներ է գրում վարչապետին։

Նախորդ անգամները այդ դեպրեսիաները հաղթահարվել են Նիկոլ Փաշինյանի եւ Հայկ Մարությանի մերձավոր շրջապատի ջանքերով։ Բայց շրջապատը վստահ չէ, որ այս անգամ կհաղթահարվի դեպրեսիան եւ կարծում են, որ ինչ-որ պահի Մարությանի նյարդերը տեղի կտան եւ նա հրաժարականի դիմումը կպնդի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։