|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ԱՄՆ Սենատը 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ նոր օրինագիծ է ներկայացրել:
Ըստ Haberler-ի՝ օրինագիծը ներկայացրել են հայկական լոբբիի կողմնակիցներ` Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը եւ հանրապետական սենատոր Մարկ Կիրկը: Նրանք կոչ են անում ԱՄՆ նախագահին՝ 1915 թվականի իրադարձությունները որակել որպես ցեղասպանություն:
Օրինագծում տեղ են գտնում հետևյալ տողերը. «Հայոց ցեղասպանության վերաբերյալ ճշմարտությունները Թուրքիայի Հանրապետության կողմից ճանաչվելու, հայ-թուրքական հարաբերությունների արդար, կառուցողական, կայուն և տևական լինելու ուղղությամբ աշխատանքներ պետք է տարվեն»: