կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-28 12:47
Տարածաշրջան

Չավուշօղլուն դարձյալ կոչ է արել «1915 թվականի դեպքերը» ուսումնասիրող հանձնաժողով ստեղծել

Չավուշօղլուն դարձյալ կոչ է արել «1915 թվականի դեպքերը» ուսումնասիրող  հանձնաժողով ստեղծել
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Հայաստանին հերթական անգամ կոչ է արել «1915 թվականի դեպքերը» ուսումնասիրելու համար ստեղծել համատեղ հանձնաժողով:

Ըստ Gazetevatan-ի՝ լրագրողների հետ զրույցում Չավուշօղլուն նախ ողջունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը չեղարկելու մասին` Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի ընդունած որոշումը, այունհետև անդրադարձել Դանիայի խորհրդարանում նույն խնդրի բարձրացմանը:

Նա չի թաքցրել իր գոհունակությունը այն բանի համար, որ Դանիայի խորհրդարանը Ցեղասպանության վերաբերյալ ընդունած բանաձևում չի կիրառվել «ցեղասպանություն» եզրույթը:

Չավուշօղլուն չի վարանել նաև մարտահրավել ուղղել Հայաստանին՝ ասելով. «Մենք միշտ Հայաստանին ասում ենք՝ եթե հավատում եք ինքներդ Ձեզ, ապա եկեք համատեղ հանձնաժողով ստեղծենք: Այլ երկրներից էլ գիտնականներ թող մասնակցեն: Բոլոր արխիվները թող բացեն, դրանից հետո մենք կընդունեք ի հայտ եկած արդյունքը: Սակայն մինչև օրս Հայաստանը դրան չի գնացել: Ինչո՞ւ: Իրենք էլ գիտեն, որ ցեղասպանություն չի եղել, բայց արտասահմանյան լոբբիստական ուժերի հետ շարունակում են համագործակցել Թուրքիայի դեմ»: