|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը դատապարտել է այս շաբաթ Վրաստանում տեղի ունեցած բռնությունները:
Նրա խոսքով՝ այդ իրադարձությունները հիասթափություն են և հետընթաց Վրաստանի համար:
«Ես խստորեն դատապարտում եմ այս շաբաթվա բռնությունները, որոնք ուղղակիորեն հակասում են ՆԱՏՕ-ի նորմերին և արժեքներին, ներառյալ՝ հավաքների ազատությունը, փոքրամասնությունների իրավունքները և ԶԼՄ-ների նկատմամբ հարգանքը: Ես երկար տարիներ աշխատել եմ աջակցել Վրաստանում բարեփոխումներին և նրա եվրաատլանտյան նկրտումներին: Այս իրադարձությունները խորապես հիասթափեցնող և հետընթաց են Վրաստանի համար»,- ասել է Ապատուրայը։