|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը անդրադարձել է Ադրբեջանի կողմից խոցված ուղղաթիռին: Այդ մասին հայտնում է նրա պաշտոնական կայքէջը:
«Ես վրդովված եմ և տխուր Ադրբեջանի կողմից ուսումնավարժանքների ընթացում ոչնչացված ԼՂ ուղղաթիռի կապակցությամբ: Սա մեկ այլ օրինակ է Ադրբեջանի կառավարության ագրեսիայի՝ ուղղված ԼՂՀ-ի և Հայաստանի դեմ և ցույց է տալիս նրանց բռնի գործողությունների ահագնացումը, որոնք շարունակում են ապակայունացնող ազդեցություն ունենալ տարածաշրջանում: Այսուհետ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վստահորեն պետք է այնպիսի քայլեր ձեռնարկի, որոնք, վհատեցնելով Ադրբեջանին, կսաստեն նրա բռնի ագրեսիան և ցույց կտան մեր հավատարմությունը խաղաղության եւ կայունության նկատմամբ:
Ես կոչ եմ անում նախագահ Օբամային՝ պաշտոնապես դատապարտել այս մահացու հարձակումը: Նաև կոչ եմ անում դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնություն ցուցաբերելը, նաև ուժեղացնել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ լրացման կիրառումը, որը կսահմանափակի Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ գործողությունները:
Ժամանակն է, որ նախագահն ու Կոնգրեսը նորից ապահովեն ԱՄՆ օրենքի կատարումը, որով Ադրբեջանը կենթարկվի պատասխանատվության իր բռնի գործողությունների համար: Զոհվածների ընտանիքներն ու ԼՂՀ բոլոր քաղաքացիներն իմ մտքերի և աղոթքների մեջ են»,- ասել է ամերիկացի կոնգրեսականը: