|
Փոխարժեքներ
04 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.98 |
| EUR | ⚊ | € 421.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.5639 |
| GBP | ⚊ | £ 492.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.54 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղի իրադարձությունները ողբերգություն է որակել։ Նա նշել է, որ հակամարտության վերջնական կարգավորման համար դեռ շատ ժամանակ է հարկավոր, բայց այս պահին պետք է անհապաղ դադարեցնել կրակը:
«Մենք շատ ենք անհանգստացած, որովհետեւ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ադրբեջանում, ե՛ւ Լեռնային Ղարաբաղում ապրում են մարդիկ, որոնք մեզ օտար չեն: Մարդիկ են զոհվում, մեծ կորուստներ կան երկու կողմից էլ: Մենք հույս ունենք, որ ամենակարճ ժամանակահատվածում այս հակամարտությունը կդադարի»,- նշել է Պուտինը՝ ընդգծելով, որ Հայաստանի՝ որպես ՀԱՊԿ անդամ պետության առջեւ Ռուսաստանը որոշակի պայմանագրային պարտավորություններ ունի:
«Ռազմական գործողությունները, ցավոք, դեռ շարունակվում են, բայց ոչ` Հայաստանի Հանրապետության տարածքում»,- ասել է Պուտինը: