| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Վաղը տեղի է ունենալու օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի վերջնական փուլը` գրավոր քննություն և հարցազրույց:
Արդեն մի քանի տարի է, ինչ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը չունի գեղարվեստական ղեկավար: Լուրեր էին պտտվում, թե թատրոնում ստորագրահավաք է` նախկին գեղարվեստական ղեկավարին` Գեղամ Գրիգորյանին, կրկին նույն պաշտոնին նշանակելու համար:
Yerkir.am-ի հետ զրույցում թատրոնի փոխտնօրեն Սուրեն Աղաբաբյանը նշեց, որ ինքը տեղյակ չէ, բայց լսել է նման բան, և դա ավելի շուտ ոչ թե պահանջատիրական ստորագրահավաք է, այլ կոլեկտիվի ցանկությունն է:
«Արդեն գիտեք, որ գեղարվեստական ղեկավարի դրույքը հանվել էր վաղուց: Կոլեկտիվի մտածմունքն է, որ լինի գեղարվեստական ղեկավար, ով կկազմակերպի թատրոնի ստեղծագործական քաղաքականությունը: Նշանակման, միջնորդման մասին խոսակցություն չկա, ուղղակի ցանկություն է: Քանի որ Գեղամ Գրիգորյանը մեր թատրոնում աշխատել է, քաջատեղյակ է ամեն ինչից, մեծ փորձ ունի, դրա համար էլ կոլեկտիվը նրան է ցանկանում տեսնել այդ պաշտոնում»,- ասաց Աղաբաբյանը: