|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Տեղեկացրել էինք, որ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն ունի նոր գեղարվեստական ղեկավար` Կոնստանտին Օրբելյանը:
Yerkir.am-ը թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանից փորձեց ճշտել, թե հնարավո՞ր է` առաջիկայում վերականգնվի թատրոնի գլխավոր դիրիժորի հաստիքը: Արզումանյանը պատասխանեց, որ նման հարցերով գեղարվեստական ղեկավարն է զբաղվելու:
«Որոշ ժամանակ թող անցնի, գեղարվեստական ղեկավարը ծանոթանա անձնակազմի հետ, հասկանա` ինչ է պետք թատրոնին: Օրբելյանն արդեն ինչ-ինչ աշխատանքներ սկսել է թատրոնում, այնպես որ` ժամանակի հարց է»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը հեռացվել էր պաշտոնից, իսկ հաստիքը` կրճատվել` պատճառաբանությամբ, թե թատրոնը գեղարվեստական ղեկավար ունի, ինչպես նաև 3 դիրիժոր: