կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-27 14:18
Մշակույթ

Օպերայի թատրոնում «մի թեթև» խառն են` ստորագրահավաք, աուդիտի պահանջ

Օպերայի թատրոնում «մի թեթև» խառն են` ստորագրահավաք, աուդիտի պահանջ

Օրերս օպերայի թատրոնում ժողով է եղել, և բոլորըլ ցանկություն են հայտնել, որ թատրոնի տնօրեն ընտրվի Բարսեղ Թումանյանը. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Ալ. Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Մագդա Մկրտչյանը:

 

Նա նշեց, որ անգամ ստորագրահավաք կազմակերպելու ցանկություն է եղել, սակայն ոմանք չեն համաձայնել` պատճառաբանելով, որ ճիշտ չէ:

 

«Մենք լիահույս ենք, մեծ ակնկալիքներ ունենք` թատրոնի նոր տնօրենի հետ կապված: Պետք է մեր խաղացանկը ընդլայնվի, հյուրախաղեր կազմակերպվեն: Այդ ամենը, այո, գումարի հարց է, բայց այնպես չէ, որ թատրոնն ընդհանրապես գումար չունի»,- ասաց Մկրտչյանը:

 

Yerkir.am-ի հարցին, թե համապատասխանո՞ւմ են իրականությանը լուրերը, որ թատրոնում ստորագրահավաք է կազմակերպվել` Գեղամ Գրիգորյանին կրկին թատրոնի գեղարվեստական ղեկավար նշանակելու համար, Մկրտչյանը պատասխանեց` այո, նման ստորագրահավաք կազմակերպվել էր:

 

Դիտարկմանը, թե այդ դեպքում աուդիտ անցկացնելու մասին լուրերը նույնպե՞ս համապատասխանում են իրականությանը, Մկրտչյանը պատասխանեց, որ` այո, դա էլ է ճիշտ. «Աուդիտի պահանջ կար, քանի որ գումար էր մտնում թատրոն, բայց մարդիկ հավելավճար չէին ստանում: Հիմա չկա էլ նման պահանջ, քանի որ հիմա կենտրոնացած ենք թատրոնի տնօրենի ընտրության վրա»: