Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ հունիսի 3-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կառավարման խորհրդի առաջարկով և թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանի հրամանով, նշանավոր դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է թատրոնի գեղարվեստական ղեկավար:
Այսօր` որոշ լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ, Օրբելյանը նշեց, որ թատրոնում անելիքներ շատ կան, բայց այդ մասին խոսելը վաղ է:
«Դեռ նոր-նոր բացում եմ դուռը, շատ բան չգիտեմ, հիմա ծանոթանում եմ անձնակազմի հետ»,- ասաց նա:
Հարցին, թե մաեստրոն շատ զբաղված է դրսում` ՌԴ-ում, ինչպե՞ս է հասցնելու ղեկավարել թատրոնը, Օրբելյանը պատասխանեց, որ իրեն այդ հարցն ամենաքիչն է անհանգստացնում, որովհետև կարծում է` եթե շատ ես ուզում ինչ-որ բան անել, անպայման դրա համար ժամանակ կգտնես: «Այո, այս տարի ավելի քիչ կլինեմ օպերային թատրոնում, բայց կամաց-կամաց, այնտեղ գործերս կարգի բերելով, հունի մեջ կընկնեմ այստեղ, և ամեն ինչ կհարթվի»,- ասաց նա: