|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և թատրոնի ազգային ակադեմիական թատրոնի որոշ աշխատակիցներ ստորագրահավաք էին կազմակերպել թատրոնի գլխավոր բալետմայսեր Ռուդոլֆ Խառատյանին աշխատանքից հանելու համար` պատճառաբանելով, թե նա պրոֆեսիոնալ չէ:
Թատրոնի փոխտնօրեն Սուրեն Աղաբաբյանը yerkir.am-ի հետ զրույցում հերքել էր այդ փաստը, ՀՀ մշակույթի նախարարությունից նույնպես հերքել էին` նման նամակ նախարարին չեն փոխանցել: Բայց, ինչպես ասում են, ծուխն առանց կրակ չի լինի` թեեւ նամակի գոյությունը հերքում են, բայց դրա արդյունքն այսօր ջրի երես դուրս եկավ:
Yerkir.am-ի հետ զրույցում թատրոնի հասարակայնության հետ կապերի բաժնից Սամվել Դանիելյանը նշեց, որ, որպես գլխավոր բալետմայստեր, թատրոն են հրավիրվել Վիլեն Գալստյանին:
«Գալստյանը մեր բալետային արվեստի երախտավոր, բալետի փայլուն արտիստներից է, խորեոգրաֆ-բեմադրիչ է: Ռուդոլֆ Խառատյանն իր ցանկությամբ` իր սեփական ցանկությամբ, մնացել է թատրոնում` իբրև հրավիրյալ բալետմայստեր»,- ասաց Դանիելյանը:
Ռուդոլֆ Խառատյանի` «սեփական ցանկությամբ» որոշման հետ կապված մանրամասները կներկայացնենք առաջիկայում: