կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-03 12:11
Մշակույթ

Օպերայի թատրոնում աուդիտ են անցկացնում` 2013-ի ֆինանսական տվյալներն են ճշգրտում

Օպերայի թատրոնում աուդիտ են անցկացնում` 2013-ի ֆինանսական տվյալներն են ճշգրտում

Օրեր առաջ yerkir.am-ի հետ զրույցում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Մագդա Մկրտչյանը նշել էր, որ թատրոնում Կամո Հովհաննիսյանի հեռանալուց հետո աուդիտ անցկացնելու պահանջ էր դրվել:

 

Մարտի 31-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում իր աշխատանքներն է սկսել աուդիտորական կազմակերպությունը:

 

Yerkir.am-ի հետ զրույցում թատրոնի փոխտնօրեն Սուրեն Աղաբաբյանը տեղեկացրեց, որ սա ամենամյա հերթական աուդիտ է, որը պետք չէ կապել որևէ իրադարձության կամ թատրոնի տնօրենի` աշխատանքից ազատման հետ:

 

«Մեծ հիմնարկներն ունեն կառավարության որոշում, որի համաձայն` տարեկան մեկ անգամ պետք է անցկացնեն ֆինանսատնտեսական աուդիտ, այսինքն` դա ոչ մեկի պահանջը չէ, օրենքի պահանջն է: Արդեն երրորդ տարին է` հիմնարկը տարին մեկ անգամ անցնում է արտաքին աուդիտ, որի տվյալները հրատարակվում են համապատասխան կայքում կամ ԶԼՄ-ներում: Հիմա մենք հերթական աուդիտի անցկացման նախապայմաններն ենք ստեղծել եւ 2013-ի տվյալներն ենք համակարգում»,- ասաց Աղաբաբյանը:

 

Նա նշեց նաև, որ աուդիտորական կազմակերպության աշխատանքներն ավարտելուց և դրանք համակարգելուց հետո տվյալները, ամփոփված վիճակում, կհրապարակվեն: