|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Աստված մեր կողմից էր. այսօր լրագրողներին ասաց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը` խոսելով թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանին նշանակելու մասին:
Նա նշեց, որ թատրոնի համար իրականում պատիվ է աշխատել Օրբելյանի հետ, քանի որ նա համաշխարհային համբավ ունեցող մարդ է:
«Նա մեր ստեղծագործական ամենակարևոր օղակներից մեկը կղեկավարի: Ես իմ նշանակման առաջին իսկ օրից շատ եմ ասել, որ թատրոնին գեղարվեստական ղեկավար է պետք: Ցավոք, Գեղամ Գրիգորյանը անժամանակ հեռացավ կյանքից, սակայն կյանքը շարունակվում է, թատրոնը պետք է ապրի»,- ասաց Արզումանյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ թեև Օրբելյանը մի քանի օր է, ինչ նշանակվել է գեղարվեստական ղեկավարի պաշտոնում, սակայն արդեն հասցրել է դրսից հայտնի դեմքեր հրավիրել թատրոն` հետագա հնարավոր համագործակցության հետ կապված հարցեր քննարկելու:
Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերայի երաժշտական տնօրեն Ջոն Ֆիշերը մեկն է նրանցից, ում Օրբելյանը հրավիրել է Հայաստան: Ֆիշերը նշեց, որ, ճիշտ է, երկու օր է, ինչ Հայաստանում է, սակայն հասցրել է մասնակցել լսումների: «Կուզեի ասել, որ տաղանդավոր մարդիկ շատ կան օպերային թատրոնում, և ամենաուրախալին այն է, որ նրանց մեջ մեծ թիվ են կազմում երիտասարդները: Կարծում եմ` օպերային խոստումնալից ապագա է սպասվում»,- ասաց նա: