Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության այսօրվա նիստը սկսվեց` քեսաբահայերի խնդրին անդրադարձ կատարելով:
Կառավարությունը նշեց, որ քեսաբահայության խնդիրները մշտապես պահում է իր ուշադրության կենտրոնում: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց ստեղծված իրավիճակը և նշեց, որ 670 ընտանիք է տեղահանվել, որոնցից 400-ը ապաստանել են Լաթաքիայում և Դամասկոսում, մի քանի տասնյակ ընտանիք` Բեյրութում, Այնճարում, իսկ 200-ից ավելի ընտանիք այժմ գտնվում է Լաթաքիայի Սբ Աստվածածին եկեղեցում:
Նախարարը նշեց նաև, որ Քեսաբի դեպքերի ժամանակ 30 հոգի պատանդ ենք ունեցել, որոնցից 24-ը վերադարձվել են, մի քանիսին բռնի կերպով տեղափոխել են Թուրքիա: Բոլորի հետ կապը պահվում է: Այնճարում քեսաբահայ երեխաներն արդեն Բեյրութ են գնում: Շտապ օգնության կառույցները, որոնք ձևավորվել են Սփյուռքի կազմակերպություններից, հիմնադրամներից, կուսակցություններից, առաջին անհրաժեշտ օգնությունը արդեն հասցրել են տեղ, և այս պահին առաջին անհրաժեշտության առարկաների խնդիր չկա:
Հրանուշ Հակոբյանը նաև նշեց, որ ՀՀ-ի կողմից նույնպես ձեռնարկվեցին քայլեր, մասնավորապես` Հաագայում նախագահի արած հայտարարությունը ամբողջ աշխարհի հայության համար ազդակ էր: Այդպիսի հայ համայնքն չկա, որ բողոքած չլինի: Քեսաբի հայերը պահանջում են, որ միջազգային ճնշումը մեծացվի: Նախարարը կարևորեց արտգործնախարար Նալբանդյանի դիմումը ԵԱՀԿ-ին, ինչպես նաև կրթության և գիտության նախարարի դիմումը ԵԺԿ-ին:
Երկրորդ պահանջը վերադառնալու հնարավորության ստեղծումն է: Քեսաբցիները նշել են այն կետերը, թե ինչ է հարկավոր իրենց վերադառնալուց հետո բնականոն կյանք վարելու համար:
Հրանուշ Հակոբյանը, մասնավորապես, շեշտեց, որ պղծվել են հայկական սրբավայրերն ու եկեղեցիները, խաչերն իջեցվել են գմբեթներից, գույքը թալանվել է, հնարավոր է սահմանամերձ հատվածներում վերաբնակեցումը:
Նախարարը անդրադարձավ քեսաբահայերի` Հայաստան վերադառնալու հնարավորությանը, նշեց որ պետական գերատեսչությունների և մարզպետների հետ եղել է քննարկում, և ՀՀ-ն պատրաստ է ընդունել քեսաբահայերին, եթե նրանք նման ցանկություն հայտնեն: