|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Ադրբեջանական կողմը պատրաստ չի եղել և պատրաստ չէ կառուցողական երկխոսության՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ԱԺ արտահերթ նիստում՝ արձանագրելով, որ գիշերը կրկին ադրբեջանական կողմը փորձել է դիվերսիոն ներխուժում անել և կրկին անգամ գնդակոծությունների ենթարկել հայկական գյուղերը։
«Քանի որ Ադրբեջանը Թուրքիայի ենթական է, Թուրքիան էլ ունի դեստրուկտիվ էլեմենտներ, և Թուրքիային ու Ադրբեջանին ձեռք չի տալիս աշխարհաքաղքական ստաբիլ զարգացումը, դրա համար կարևոր է, որ այսօր մեզ համար ֆիքսենք՝ իրենք չեն գնալու տարածաշրջանում ոչ մի կառուցողական որոշման, կառուցողական կեցվածքի»,- ասաց նա:
Պատգամավորը նաև կոչ արեց հանրությանը չենթարկվել այն ապատեղեկատվությանը, որը պարբերաբար տարածվում է սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվության միջոցներում․ «Բոլորին կոչ եմ անում օգտվել բացառապես պաշտոնական կամ առնվազն տասնապատիկ ստուգված տեղեկատվությունից»:
Մանրամասն՝ տեսանյութում․