կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-24 13:02
Քաղաքական

Քեսաբում ստեղծված իրավիճակի կապակցությամբ անհրաժեշտ բոլոր քայլերն արվում են. ԱԳՆ

Քեսաբում ստեղծված իրավիճակի կապակցությամբ անհրաժեշտ բոլոր քայլերն արվում են. ԱԳՆ

Վերջին օրերին իրավիճակը բավականին սրվել է Սիրիայի Քեսաբի տարածաշրջանում, որտեղ Թուրքիայից ներխուժած զինված խմբերը լարված ու սուր իրավիճակ են ստեղծել: Քեսաբը, որը հիմնականում բնակեցված է հայերով ու ալեւիներով, դատարկվում է, Քեսաբի հայերը ապաստան են գտնում Լաթաքիայում:

 

Պարզելու համար, թե ստեղծված իրավիճակում ի՞նչ քայլեր է ձեռնարկում կամ պետք է ձեռնարկի Հայաստանի Հանրապետությունը` Քեսաբում մեր հայրենակիցների շահերը պաշտպանելու համար, Yerkir.am-ը դիմեց ԱԳՆ: ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ ԱԳՆ-ի կողմից անհրաժեշտ բոլոր քայլերն արվում են, որոնք, սակայն, այս պահին հրապարակման ենթակա չեն:

 

Հարցին` արդյոք ժամանակը չէ՞, որ Հայաստանն այս խնդրի վերաբերյալ պաշտոնապես հանդես գա, Տիգրան Բալայանը պատասխանեց. «Ինչ որ պետք է արվի, արվում է, ինչ որ մեզանից կախված է, անում ենք: Դրա մասին չեմ կարող հրապարակային խոսել: Եթե պաշտոնական դիրքորոշում հայտնելու անհրաժեշտություն լինի, մենք դա կանենք»: