Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօրվա մեր անելիքն ու հրամայականն է լինելու ապրել ու հաղթահարել ստեղծված ժամանակն ու նրա ծանրությունը՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռազմական գործողությունների ավարտից հետո կառավարության առաջին նիստում։
Հանրությունը պետք է ստանա հստակ պատասխաններ, թե ինչ է տեղի ունեցել եւ ինչու՝ ասաց Փաշինյանը։ Նա կարեւորեց կատարվածի պատճառների վերհանումը, պարզաբանումն ու վերլուծությունը:
«ՀՀ քաղաքացին պետք է վստահ լինի, որ ինքն է իրավիճակի իրական տերը, եւ այս զգացողության վրա պետք է կառուցի իր ապագան: Նաեւ ժողովուրդը պիտի որոշի, թե այդ ապագան ում հետ պետք է կառուցի, այդ գործում ով ինչպիսի դերակատարություն պիտի ունենա: Հայաստանի քաղաքացիների ստեղծարար ներուժն անսպառ է, եւ մեր առաջիկա ամենակարեւոր անելիքն այդ ներուժի կենտրոնացումն է նոր ապագայի կառուցման վրա»,-ասաց նա:
Փաշինյանը նաև ասաց, որ մենք պիտի թույլ չտանք, որ այդ ապագայի հավատը սպանվի, մեր ամենօրյա աշխատանքը պետք է ուղղված լինի այդ հավատի ուժեղացմանը, ամրապնդմանը եւ զարգացմանը:
«Որպես Հայաստանի վարչապետ ինձ վրա եմ վերցնում ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը, բայց գիտակցում եմ, որ ինձ վրա է ոչ միայն մինչեւ օրս տեղի ունեցածի, այլեւ հետագա զարգացումների պատասխանատվությունը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ արտաքին ու ներքին անվտանգության ապահովումը եւ նոյեմբերի 18-ին իր հրապարակած ճանապարհային քարտեզի իրականացումը բացարձակ առաջնահերթություն եւ անհրաժեշտություն է:
Փաշինյանը խոստացավ Արցախի տուժած բնակչության համար աջակցության միջոցառումների ընդունումը շարունակական դարձնել:
Նաև խոստացավ, որ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի՝ պատերազմից տուժած բնակավայրերի վերականգնումը լինելու է կառավարության ուշադրության կենտրոնում:
«Բացարձակ առաջնահերթություն են անհայտ կորածների որոնողական աշխատանքներն ու գերիների փոխանակումը: Այս խնդիրների վրա ամենօրյա ռեժիմով ենք աշխատում: Հիմնական բարդությունն այն է, որ այս աշխատանքի արդյունավետությունը, ցավոք, կախված է ոչ միայն մեզանից»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ զոհվածների ընտանիքների եւ հաշմանդամություն ստացած ու պատերազմից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության երաշխիքների գործունեություն ու հետագա կատարելագործումը հրատապ անելիքների ցանկում են:
Բարեփոխումները պետք է շարունակվեն եւ ընդլայնվեն՝ ի հայտ եկած նոր մարտահրավերներին համապատասխան՝ ասաց նա: