կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-24 12:27
Քաղաքական

Հայաստանն իրավասու չէ միջամտել այլ երկրի ներքին գործերին. Հովիկ Աբրահամյանը՝ Քեսաբում տիրող իրավիճակի մասին

Հայաստանն իրավասու չէ միջամտել այլ երկրի ներքին գործերին. Հովիկ Աբրահամյանը՝ Քեսաբում տիրող իրավիճակի մասին

Այսօր ԱԺ հերթական քառօրյայի նիստում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հարց ուղղեց ԱԺ նախագահին: Նա մատնանշեց մամուլի տեղեկություններն այն մասին, որ Թուրքիան ռազմական գործողություններ է սկսել Սիրիայի հայաբնակ վայրերում` ստիպելով մարդկանց տարհանվել:

 

«Մենք սկսում ենք կորցնել արևելքի հին համայնքներից մեկը: Ի՞նչ գործողություններ եք ծրագրում անել այս խնդրի կապակցությամբ: Միգուցե համատեղ քննարկենք խնդիրը արտաքին գործերի նախարարության հետ»,- ասաց Թևան Պողոսյանը:

 

Հիշեցնենք, որ մարտի 21-ի վաղ առավոտյան թուրքական զինված խմբավորումները անցել էին թուրք-սիրիական սահմանը և հարձակվել Քեսաբի և մյուս հայաբնակ գյուղերի վրա: Մարտի 22-ի երեկոյան Քեսաբի գյուղերի բնակչությունն ամբողջությամբ տարհանվել էր Լաթաքիա:

 

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ բոլորն են մտահոգված այդ խնդրով, սակայն Հայաստանը իրավասու չէ միջամտել այլ երկրի ներքին գործերին:

 

«Գործողությունների ծրագրի մասին խոսելն ավելորդ է: Ճիշտ կլինի այստեղ հրավիրենք արտգործնախարարին, ով կներկայացնի իրավիճակը Սիրիայի հայաշատ վայրերում»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: