Փոխարժեքներ
11 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.15 |
EUR | ⚊ | € 423.5 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 506.82 |
GEL | ⚊ | ₾ 142.07 |
«Մենք մեծ պահքի շրջանում ենք գտնվում, 2 օր առաջ «անառակ որդու կիրակին» էր , պարզ բառով ասած՝ վերադարձողի մասին է, կորածի-գտնվածի, մեռած և հարություն առածի մասին։ Ես վստահ եմ, որ Հարության տեսիլքը շատմոտ ապագայում կթագավորի»,- «ՀՀ անկախության հռչակագրի պաշտպանության հրամայականը և ազգային կենսունակ պետության տեսլականը» թեմայով հմաժողովի ժամանակ ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Մենք ապրում եք անպավության ժամանակներում և այս բառը ես չեմ ծամծմելու, անպատվության ու ու գողացված ուրախության ժամանակներում, երբ կորսված է մեր հայրենիքի չքնաղ հատվածը՝ Արցախ աշխարհը, երբ հազարավոր զոհերի արյան տակից դուրս չենք եկել և, թերևս, երկար ժամանակ դուրս չգանք․ երբ թշնամու բանտում են մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը և, դեռևս, այդ բանտրեում գերեվարված մեր տղաները, երբ մեր կյանքը անորոշությամբ լեցուն ընթանում է թշնամական հրահանգների ներքո ՝ հանձնվելու տրամադրությամբ»,-ասաց Սրբազանը՝ հավելելով․ «Մենք կոչված ենք անմահությունն ընտրելու, ոչ թե՝ մահը և անմահության ճանապարհորդությունը ո՛չ վախերի, ո՛չ հանձնվելու և ո՛չ էլ ծնկած ու սողալով ապրելու պատմություն է։ Յուրաքանչյուրը թող իր անմահության մասին մտածի․․․ Թույլ չտանք գողանան մեր գալիքը․ պայքարը մերն է, հաղթանակը՝ Աստծոնը, չերկմտենք այդ պայքարի մեջ»,-նշեց Բագրատ Սրբազանը։
Մանրամասն՝ տեսանյութում։