կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-18 12:58
Հասարակություն

Եթե դատապարտվեր Հայոց ցեղասպանությունը, այլ ցեղասպանություններ չէին լինի. Ռ. Մելքոնյան

Եթե դատապարտվեր Հայոց ցեղասպանությունը, այլ ցեղասպանություններ չէին լինի. Ռ. Մելքոնյան

Թուրքիայում կայացած վերջին նախագահական ընտրությունը էապես տարբերվում էր նախորդներից, որովհետև այս անգամ նախագահին ժողովուրդն էր ընտրում.« Էրդողանի համար ավելի կարևոր են 2015-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքում նա կկարողանա որոշումներ կայացնելու իրավունք ստանալ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

 

Ըստ բանախոսի, հետաքրքիր է այն, որ Էրդողանը հայտարարել է, թե որպես նախագահ իր առաջին այցը կլինի Ադրբեջան.«Ինձ թվում է, որ այսուհետև Էրդողանից հայերի հանդեպ մենք պետք է սպասենք միայն ագրեսիվ վերաբերմունքի, որի համար հիմք է հանդիսանում նրա անձի անհավասարակշռությունը»-հայտարարեց թուրքագետը և հավելեց, որ դրան են տանում նաև նրա վերջին հակահայ հայտարարությունները, թե իբր վիրավորանք է նրա համար, որ իրեն հայ են անվանել.

 

«Իրականում Էրդողանը այդ հայտարարություններից չի տուժի: Նա միայն կորցրեց Թուրքիայում ապրող հայերի չկողմնորոշված մի ստվար զանգվածի ընտրաձայներ, որը ըստ էության, իր համար կարևոր էլ չէին»:

 

Ինչ վերաբերվում է նախկին նախագահ Գյուլին, թուրքագետի կարծիքով, հնարավոր է, որ նա քաղաքականությունում ամբիցիաներ չունենա և փորձի իր առանձին քաղաքական ուժը ստեղծել.

 

«Բացառվում է նաև, որ նա կլինի նոր վարչապետը, որովհետև պատգամավոր չէ: Ամենայն հավանականությամբ Թուրքիայի նոր վարչապետ կնշանակվի ներկայիս արտաքին գործերի նախարարը»:

 

Խոսելով եզդիների ցեղասպանությունից, բանախոսը ասաց, որ ցեղասպանություններ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ չի դատապարտվել Հայոց Ցեղասպանությունը: