|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արևմտյան երկրները թույլ չեն տվել Ռուսաստանին դատապարտելով արձագանքել Քեսաբում սիրիացի գրոհայինների գործողություններին և Լաթաքիա նավահանգստի գնդակոծություններին, որոնց պատճառով դադարեցվել է քիմիական զենքի արտահանումը. հայտնում է ИТАР-ТАСС-ը: Այդ մասին գործակալությանը հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչությունը։
«Ռուսաստանի առաջարկները Քեսաբում և Լաթաքիայում իրավիճակի վերաբերյալ աջակցություն չեն ստացել ԱԽ-ում արևմտյան գործընկերների կողմից»,- հայտնել են մշտական ներկայացուցչությունից:
ՌԴ-ի նախագծում դատապարտվում են սիրիահայերով բնակեցված Քեսաբ ավանի գրոհները սիրիական ընդդիմադիր խմբավորումների կողմից, որոնց թվում են «Ալ Քաիդա»-ի հետ կապված խմբավորումները:
Երեկ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հույս էր հայտնել, որ իրենց նախագիծը, որն Անվտանգության խորհրդի պաշտոնական փաստաթուղթ չի համարվում, կհաջողվի համաձայնեցնել: Նա հայտարարել էր, որ Քեսաբում գործողություններն անպայման կքննարկվեն Անվտանգության խորհրդի` Սիրիայում հումանիտար իրավիճակի վերաբերյալ հանդիպման ժամանակ, որը նշանակված է ապրիլի 30-ին: