Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առաջին մասը՝ այստեղ:
Երկրորդ մասը՝ այստեղ:
Երրորդ մասը՝ այստեղ:
Չորրորդ մասը՝ այստեղ:
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԸ
Միջազգային փորձը փաստում է, որ պարտադիր կուտակային համակարգի անցումը հղի է լուրջ դժվարություններով, որոնց հետևանքով Արգենտինան, Հունգարիան ամբողջությամբ հրաժարվեցին այս համակարգից, իսկ Բոլիվիան և Պերուն այդ ուղղությամբ են ընթանում հիմնականում վերը նշված ֆինանսական շուկաների ռիսկերի պատճառով: Նիկարագուան 2000 թվականին պարտադիր կուտակայինի վերաբերյալ օրենքը ընդունելուց հետո՝ 2004 թվականին, Համաշխարհային բանկի խորհրդով որոշեց այն չկիրառել՝ նկատի ունենալով նոր համակարգի անցման հետ կապված մեծ ծախսերը և աշխատողների՝ նոր համակարգին մասնակցության ցածր հավանականությունը:
2008-2011 թվականների ընթացքում Արևելյան Եվրոպայի բազմաթիվ երկրներ, ինչպիսիք են՝ Լեհաստանը, Սլովակիան, Էստոնիան, Լիտվան և այլն, ևս վերանայել են պարտադիր կուտակային համակարգը, մասնավորապես՝ ժամանակավորապես կասեցրել են պարտադիր վճարները, նվազեցրել դրույքաչափերը և այլն:
2000-ական թվականների սկզբներին ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը փորձեց փոքր չափով պարտադիր կուտակային համակարգ ներդնել, սերունդների միջև համերաշխության համակարգին զուգահեռ, սակայն ժողովուրդը դեմ ելավ, և փորձը ձախողվեց: Հատկանշական է, որ տարբեր միջազգային փորձագետների գնահատականներով՝ ազատական շուկայական համակարգի ջատագով ԱՄՆ-ում է գործում ամենազորավոր սերունդների համերաշխության կենսաթոշակային համակարգը, ըստ որի՝ ցածր եկամուտ ստացող ան ձինք հարաբերականորեն ավելի շատ կենսաթոշակ են ստանում, քան բարձր եկամուտ ունեցողները:
2013 թվականին Ռուսաստանը վերադարձավ սերունդների միջև համերաշխության պետական կենսաթոշակային համակարգին՝ ապահովելով նաև միջսերունդային համերաշխությունը, մասնավորապես՝ կենսաթոշակի հաշվարկման հիմքում դրվեցին թոշակի անցման տարիքը, աշխատած տարիների թիվը, աշխատավարձի մեծությունը, վճարումների մի մասը ավանդային հաշիվեր փոխանցելու հնարավորությունը և այլն: Արդյունքում՝ ներդրվեց թոշակի հաշվարկման բալային համակարգ:
ՉԻԼԻԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
1981 թվականին զինվորական դիկտատոր Օ.Պինոչետի իշխանությունները առաջինն էին, որոնք ներդրեցին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, ըստ որի՝ աշխատողներից պահվող 10 տոկոս կենսաթոշակային վճարումները ամբողջությամբ փոխանցվում են պարտադիր կուտակային անհատական հաշիվերի վրա: Նման ծայրահեղ մոտեցում աշխարհում շատ քիչ երկրներ են որդեգրել, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունը: Չիլիի Հանրապետությունում 37 տարի արդեն իսկ գործում է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, ինչը թույլ է տալիս գնահատել այս համա կարգի արդյունավետությունը:
2016 թվականի Չիլիի ողջ տարածքով սկիզբ առան բազմամարդ ցույցեր, որոնց մասնակցում էին հարյուրհազարավոր քաղաքացիներ: Նրանք ունեին միայն մեկ պահանջ՝ չեղարկել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը: Աճող դժգոհությունների պատճառը ցածր կենսաթոշակն էր: Ներկայումս չիլիացի թոշակառուների 80 տոկոսը ստանում է նվազագույն աշ խատավարձից պակաս կենսաթոշակ, իսկ թոշակառուների 44 տոկոսը ստանում է աղքատության շեմից էլ ցածր թոշակ: Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի գործունեության արդյունքում բազմաթիվ չիլիացի տարեցներ ի վիճակի չեն անցնել վաստակած հանգստի, քանի որ վերջիններիս թոշակը բավարար չի արժանավայել կանքի ապահովման համար և պարտադրված շարունակում են աշխատել նաև կենսաթոշակային տարիքից հետո: Այն դեպքում, երբ համակարգի հեղինակների հաշվարկների համաձայն՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակցի կենսաթոշակի մեծությունը պետք է լիներ իր վերջին ամսական աշխատավարձի 70 տոկոսից ոչ պակաս: Վատթարագույն վիճակում են հայտնվել կանայք, ովքեր, երեխաների խնամքի տարիներին ոչինչ չկուտակելով և հետագայում զբաղ վածության ապահովման խնդիր ունենալով, անհամեմատ ցածր կուտակային կենսաթոշակ են ստանում: Իրավիճակը չփրկեց նաև 2008 թվականին Չիլիի կառավարության կողմից յուրաքանչուր երեխայի համար նախատեսված կուտակային գումարների հատկացումը:
Հաշվի առնելով աճող ժողովրդական ընդվզումը՝ Չիլիի նախագահ Միշել Բաչելետը ստեղծել է հանձնաժողով, որը ղեկավարում է տնտեսագետ Դևիթ Բրավոն, ում առջև դրվել է խնդիր՝ ներկայացնել հավասարակշռված և տրամաբանական նոր կենսաթոշակային համակարգ:
2017 թվականին խորհրդարանի քննարկմանը ներկայացվեց կենսաթոշակային բարեփոխումերի փաթեթ, համաձայն որի՝ առաջարկվում էր բացի աշխատողների 10 տոկոսից գործատուները ևս 5 տոկոս պետք է վճարեն, որից 3 տոկոսը կուղղվի անհատական կուտակային հաշվիներ, իսկ 2 տոկոսը՝ կոլեկտիվ խնայողությունների հիմադրամ: Այսինքն՝ պարտադիր կուտակայինին կից գործելու էր նաև սերունդների համերաշխության կենսաթոշակային հա մակարգը: Հիմնադրամի ստեղծման համար անհրաժեշտ էր խորհրդարանի պատգամավորների ոչ պակաս 4/7 ձայների աջակցությունը, որը բացակայում էր: Կենսաթոշակային բարեփոխումների ուղղությամբ աշխատանքները շարունակվում են. քննարկումները առավել սաստկանում են նախընտրական շրջանում:
Չիլիի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հեղինակությանը մեծ հարված հասցրեցին ակտիվների կառավարիչները՝ սահմանելով և գանձելով բարձր՝ 4-6 տոկոսի չափով, պարգևավճարներ և անօրինական գործարքների մեջ մտնելով իշխանության տարբեր ներկայացուցիչների հետ:
Վերջին շրջանում Լատինական Ամերիկայի երկրներից Պերուի կառավարությունը ևս որոշել է կազմավորել հանձնաժողով, որը կուսումասիրի և կառաջադրի պարտադիր կուտակային կենսթոշակային բարեփոխումների փաթեթ:
ԴԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
1998 թվականին Դանիայում ներդրվեց անհատական պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը՝ սերունդների միջև համերաշխության համակարգին զուգահեռ: Ընդհանուր եկամտի 1 տոկոսի չափով պարտադիր կուտակային վճարներ պարտավոր էին կատարել 16-64 տարեկան աշխատողները, ըստ էության՝ բոլորը զբաղվածները: 2004 թվականից պարտադիր կուտակային վճարները կասեցվել են, և 2010 թվականին ապրիլի 30-ին պարտադիր կուտակային համակարգը իրավականորեն դադարել է գոյություն ունենալ, իսկ ֆոնդերում կուտակված գումարները բաժանվել են: 2007 թվականին Դանիայում ներդրվել է «Վաղաժամ» կենսաթոշակային համակարգ (anticipatory pensions), որը ապահովում է ոչ միայն սերունդների միջև, այլև միջսերնդային համերաշխությունը, քանի որ թոշակը հաշվարկվում է կենսաթոշակառուի ամուսնական կարգավիճակից, ստացած աշխատավարձից և թոշակի անցման տարիքից ելնելով:
ՀՈՒՆԳԱՐԻԱ
1997 թվականին Հանգարիայում ընդունվել էր անհատական կուտակային համակարգը, որին պարտադիր մասնակցում էին այն անձինք, որոնք օգտվում են սոցիալական ապահովագրությունից, ապահովագրված են 1998 թվականին հունիսի 30-ից հետո: Կամավոր կարող էին մասնակցել այն անձինք, որոնք ապահովագրված էին մինչև 1998 թվականի հունիսի 30-ը, կամ նրանց տարիքը 42-ից բարձր էր: Բազային ապահովագրության և պարտադիր կուտակային վճարները միասին կազմում էին 9,5 տոկոս, որից 1,5 տոկոս ուղղվում էր բազային ապահովագրությանը, 8 տոկոսը՝ անհատակային կու տակային հաշիվերին: Պահումները արվում էին ամսական 71500 ֆորինտից (322 ԱՄՆ դոլար) բարձր եկամուտ ունեցող անձանցից:
Ապահովագրված անձը, ով ուներ կուտակված գումարներ, ստանում էր բազային կենսաթոշակի 75 տոկոսը, իսկ բազային կենսաթոշակը հաշվարկվում էր միջին աշխատավարձից և աշխատած տարիների թվից ելնելով: Միջին աշխատավարձը ինդեքսավորվում էր 1988 թվականից սկսած:
2008-2009 թվականների ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով պետությունը թոշակների վճարման մեծ խնդրի առջև կանգնեց, ինչպես նաև մասնավոր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների արժեքը կտրուկ նվազեց, ինչը պարտադրեց իշխանություններին մշակել և կանքի կոչել նոր կենսաթոշակային բարեփոխումներ: 2010 թվականին, կենսաթոշակային բարեփոխումների արդյունքում, Հունգարիայում դադարեց գործել պարտադիր կուտակային համակարգը և վերադարձ եղավ սերունդերի համերաշխության կենսաթոշակային համակարգին: 2009 թվականից սկսած՝ մասնակցությունը կուտակային համակարգին դարձավ կամավոր: Մասնավոր ֆոնդերում կուտակված գու մարները փոխանցվեցին պետական բյուջե: Ֆոնդերի ակտիվերի գրեթե կեսը ներդրված էր պետական պարտատոմսերում, որոնք չեղալ հայտարարվեցին:
ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
1999թ. կենսաթոշակային բարեփոխումերի արդյունքում Լեհաստանում ներդրվեց 3 սյուների վրա հիմնված կենսաթոշակային համակարգ.
1-ին սյունը պետական սոցիալական ապահովագրությունն էր, որի համար աշխատողները իրենց աշխատավարձի 12.22 տոկոսն էին վճարում:
2-րդ սյունը անհատական պարտադիր կուտակային համակարգն էր, որի համար աշխատողները իրենց աշխատավարձի 7.3 տոկոսն էին վճարում:
3-րդ սյունը անհատական կամավոր կուտակային համակարգն էր, որի համար յուրաքանչուր աշխատող իր հայեցողությամբ վճարումեր է կատա րում:
Պարտադիր կուտակային համակարգը տարածվում էր 1968 թ. դեկտեմբերի 31-ից հետո ծնվածների վրա: Նվազագույն աշխատավարձից պահումեր չէին արվում: Պահումեր չէր արվում նաև միջին աշխատավարձի 30-ապատիկից ավել աշխատավարձից: Միջին աշխատավարձը 2012 թ. կազմելէ 3416 զլոտի կամ 1093 ԱՄՆ դոլար:
2008-2009 թվականների ֆինանսատնտեսական ճգնաժամը մեծ դժվարությունների առջև կանգնեցրեց Լեհաստանի կառավարությանը. բյուջեի դիֆի ցիտը աճում էր, հետևաբար աճում էր նաև պետական պարտքը: 2011 թվականին, հրատապ կերպով, Լեհաստանի կառավարությունը կենսաթոշակային համակարգում մի շարք կտրուկ փոփոխություններ իրականացրեց, մասնավորապես՝ տղամարդկանց դեպքում՝ 65 տարեկան, կանանց դեպքում՝ 60 տա րեկան, կենսաթոշակային տարիքը բարձրացվեց երկու սեռի դեպքում էլ 67-ի: Հաջորդ փոփոխությամբ պարտադիր կուտակային վճարները նվազեցվեց 5 տոկոսով` փոխարենը ավելացնելով պետական սոցիալական ապահովագ րության համակարգին ուղղվող վճարումերը, արդյունքում՝ 1-ին սյան վճա րումերը դարձան 17,22 տոկոս, իսկ 2-րդ սյանը՝ 2,3 տոկոս (պարտադիր կու տակային): 2017 թվականին պարտադիր կուտակային վճարները բարձրացվե ցին 3.5 տոկոսի: Այսպիսով՝ Լեհաստանը ևս մասնակիորեն վերանայեց պար տադիր կուտակային համակարգը:
ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
2004 թ. Սլովակիայի Հանրապետությունում ընդունվել է Անհատական կու տակային օրենքը, որը ուժի մեջ է մտել 2005 թ.: Անհատական կուտակային հա մակարգին պարտադիր մասնակցում էին 2005 թվականի հունվարի 1-ից հետո աշխատանքի շուկա նոր մտնող անձինք: Այն անձիք, ովքեր մինչև 2005 թվա կանի հունվարի 1-ն էին աշխատանքի շուկա մտնել, մինչև 2006 թվականի հունիսի 30-ը կարող էին կամավոր ընդգրկվել: Սերունդների համերաշխության պետական համակարգը զուգահեռ շարունակել է գործել:
Սերունդների համերաշխության պետական համակարգի համար յուրաքանչուր աշխատող վճարում է իր եկամտից 14 տոկոս, իսկ պարտադիր կուտակայինի համար՝ 9 տոկոս:
Վճարումներ պարտավոր են անել այն աշխատողները և ինքնազբաղվածները, ովքեր 12 ամսվա կտրվածքով յուրաքանչուր ամիս 339.8 եվրոյից ավել եկամուտ են վաստակում: Պահումներ չի արվում ամսական 3076 եվրոյից ավել եկամտից:
2009 թ. հնարավորություն տրվեց պարտադիր կուտակային համակարգ կամավոր անցում կատարած աշխատողներին վերադառնալ համերաշխության պետական համակարգին, ինչպես նաև 2009-2012 թվականներին աշխատանքային շուկա նոր մտնող աշխատողներին՝ պարտադիր կուտակային համակարգին մասնակցել կամավոր:
ԼԻՏՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
2004 թվականից Լիտվայում սկսել է գործել նոր կուտակային համակարգը, որից կարող են օգտվել բոլոր զբաղվածները, արդյունքում՝ կենսաթոշակային համակարգը ներկայումս ունի հետևյալ տեսքը.
Կուտակային համակարգին մասնակցությունը կամավոր է, կենսաթոշակային ֆոնդ չընտրելու դեպքում՝ այդ գումարը մնում է պետական կենսաթոշակային համակարգում:
Յուրաքանչուր աշխատողի հաշվով ամսական սոցիալական ապահովագրության համար վճարվում է աշխատավարձի 33,98 տոկոսը, որից 3 տոկոսը աշխատողն է վճարում, իսկ մնացած 30,98 տոկոսը՝ գործատուն:
Նվազագույն ամսական աշխատավարձը կազմում է 1000 լիտաս (289 եվրո), որից պահում չի արվում:
2004-2008 թվականներին Լիտվայում բարենպաստ միջավայր էր կուտա կային համակարգի զարգացման համար, սակայն 2008 թվականից, երբ սկսեց ֆինանսատնտեսական ճգնաժամը, արժեթղթերի գների անկում գրանցվեց, ինչի արդյունքում նվազեցին կենսաթոշակային ֆոնդերում կուտակումները:
Սոցիալական ապահովագրության վճարների որոշը մասը գնում է կուտակային համակարգին: 2004 թ.-ից մինչև 2007 թ. սոցիալական ապահովագրության վճարներից կուտակային մասնաբաժինը 2,5 տոկոսից աստիճանաբար բարձրացավ 5,5 տոկոսի: 2009 թ. կուտակումերը նվազեցին 3 տոկոսի, այնու հետև՝ 2 տոկոսի: 2012 թվականին կրկին նվազեցին մինչև 1,5 տոկոսի: 2013 թ. բարձրացվեց 2 տոկոսի:
2016 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակային ֆոնդերում կուտակումե րը կազմում են`
Աղյուսակ 1. Լիտվայի կուտակային կենսաթոշակային համակարգի կառուցվածքը և դինամիկան
|
Մինչև 2004 |
2004 |
2005 |
2006 |
2007-2008 |
012009.-2009.06 |
072009.-2009.12 |
2010-2011 |
2012 |
2013 |
2014-2015 |
2016-2019 |
2020 հետո |
|
Սոց.ապաhով. վճար |
34 |
31.5 |
30.5 |
29.5 |
28.5 |
37 |
38 |
38 |
38.5 |
37.5 |
38 |
38 |
36.5 |
|
ները ( %) |
||||||||||||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
||
Սոց.ապահով. վճար |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
ներից կենս. ֆոնդին |
- |
2.5 |
3.5 |
4.5 |
5.5 |
3 |
2 |
2 |
1.5 |
2.5 |
2 |
2 |
3.5 |
|
( %) |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Աշխատավարձից |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
1 |
2 |
2 |
|
կենս. ֆոնդին ( %) |
||||||||||||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
||
Պետ.բյուջեից ( %) |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
1 |
2 |
2 |
Այսպիսով՝ Լիտվայի կուտակային կենսաթոշակային համակարգի առավելությունը այն է, որ այն աշխատողին ընտրության հնարավորություն է տալիս՝ մտնել կուտակային համակարգ, թե՝ ոչ: Կուտակային ֆոնդերին գումարներ են հատկացվում արդեն իսկ վճարած սոցիալական ապահովագրության վճար ներից, իսկ աշխատողը ընդամենը լրացուցիչ վճարում է 1 տոկոս: Կուտակային համակարգ մտնելու դեպքում պետությունը իր հերթին վճարումեր է կատարում` խրախուսելով համակարգի կայացմանը:
ԼԱՏՎԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
2001 թվականի հունիսի 1-ից Լատվիայում գործում է 3 մակարդակի կենսաթոշակային համակարգ, դրանք են՝
Պարտադիր կուտակային համակարգը տարածվում է 1971 թվականի հունիս 1-ից հետո ծնվածների վրա: Այն անձիք, ովքեր ծնվել են 1951 թվականի հունի սի 2-ից 1971 թվականի հունիսի 1-ը ընկած ժամանակահատվածում, կարող են կամավոր միանալ կուտակային համակարգին:
Պարտադիր կուտակային համակարգից օգտվելու համար պետք չէ լրացու ցիչ վճարներ կատարել:
Յուրաքանչուր աշխատողի հաշվով, ամսական սոցիալական ապահո վագրության համար, վճարվում է աշխատավարձի 34,09 տոկոս, որից 10,5 տոկոսը աշխատողն է վճարում, իսկ մնացած 24,09 տոկոսը՝ գործատուն: Սոցիալական ապահովագրության վճարներից՝ 34,09 տոկոսից, 20 տոկոսը բաշխվում է պետական կենսաթոշակային և պարտադիր կուտակային հա մակարգերի միջև:
Աղյուսակ 2. Լատվիայի կուտակային կենսաթոշակային համակարգի կառուցվածքը և դինամիկան
Տարիներ |
Պետական կենսաթոշակային |
Պարտադիր կուտակային համակարգ |
|
համակարգ (1-ին մակարդակ) |
(2-րդ մակարդակ) |
||
|
|||
2001-2006 |
18 % |
2 % |
|
2007 |
16 % |
4 % |
|
2008 |
12 % |
8 % |
|
2009-2012 |
16 % |
2 % |
|
2013-2014 |
18 % |
4 % |
|
2015 |
15 % |
5 % |
|
2016 |
14 % |
6 % |
Ինչպես արդեն նշել ենք պարտադիր կուտակային համակարգից օգտվելու համար լրացուցիչ վճար չի արվում, այդ գումարը ընդգրկված է ընդհանուր պահումների մեջ: Պարտադիր կուտակային վճարի մասնաբաժինը, կապված երկրի ֆինանսատնտեսական վիճակի հետ, անընդհատ փոփոխվել է, մասնավորապես՝ 2008 թվականին պարտադիր կուտակային վճարը 8 տոկոսից կտրուկ իջեցվել է 2 տոկոսի: Վերջին տարիներին մասնակիորեն բարձրաց ել է, սակայն դեռևս չի հասել նախաճգնաժամային 8 տոկոսին: Ճգնաժամային տարիներին՝ 2009-2012, պետական բյուջեի դիֆիցիտի նվազեցնելուն էր ուղղված պետական կենսաթոշակային համակարգի մասնաբաժնի ավելացումը՝ ի հաշիվ պարտադիր կուտակայինի:
2014 թվականին Լատվիայում սահմանվել են նվազագույն և առավելագույն պահումերի շեմեր.
Ներկայումս կենսաթոշակային տարիքը 62 տարեկանն է, սակայն 2014 թվականից, ամեն տարի, կենսաթոշակային տարիքը 3 ամսով բարձրացվելու է մինչև 65 տարեկանի հասցնելը:
ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Էստոնիայում կենսաթոշակային համակարգը հիմնված է 3 սյունների վրա, դրանք են՝
i. Պետական թոշակ,
ii. Կուտակային թոշակ (պարտադիր),
iii. Լրացուցիչ կուտակային թոշակ (կամավոր):
Պետական կենսաթոշակը իր հերթին բաղկացած է՝ հիմական մասից (բա զային թոշակ), աշխատած տարիների մասից և վճարած սոցիալական ապա հովագրության հարկերի մեծությամբ պայմանավորված մասից:
Մինչև պարտադիր կուտակային համակարգի ներդրումը 1998 թվականից Էստոնիայում գործել է կամավոր կուտակային համակարգը, ինչը թույլ է տվել համակարգի արդյունավետությունը և թերությունները ստուգել պրակտիկայից ելնելով:
2002 թվականի մայիսի 1-ից Էստոնիայում սկսել է գործել պարտադիր կու տակային կենսաթոշակային համակարգը, որը տարածվում է 1982 թվականի դեկտեմբերի 31-ից հետո ծնվածների վրա, այսինքն՝ 18 տարին լրացած այն անձանց վրա, ովքեր նոր էին աշխատաշուկա մտնում:
01.05.2002-31.10.2010 ժամանակահատվածում պարտադիր կուտակային հա մակարգին կամավոր կարող էին միանալ այն անձինք, ովքեր ծնվել են 1942-
1982 թվականների ընթացքում:
Գործատուն յուրաքանչուր աշխատողի հաշվով ամսական աշխատավար ձի 20 տոկոսի չափով սոցիալական հարկ է վճարում:
Պարտադիր կուտակային համակարգը, երկրի սոցիալ-տնտեսական իրա վիճակով պայմանավորված, փոփոխության է ենթարկվել, մասնավորապես՝
2013 թվականից պետությունը յուրաքանչուր երեխայի հաշվով 1 տոկոս կու տակում է խնամող ծնողի համար:
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ
2013 թվականի նոյեմբերին Ռուաստանում 6 մասնավոր կենսաթոշակային ֆոնդեր զրկվել են լիցենզիայից, արդյունքնում՝ 19 000 քաղաքացիներ կորցրել են շուրջ 470 մլն ռուբլի իրենց կուտակած գումարները: Այդ մասնավոր կենսա թոշակային ֆոնդերը չէին մտնում 50 խոշորագույն ֆոնդերի մեջ, սակայն տա րօրինակն այն է, որ այդ ֆոնդերը ընդհանրապես չունեին ներդրումային եկա մուտներ, ինչը հակասում է «կուտակային» համակարգի հայեցակարգային սկզբունքին, այսինքն՝ կուտակած գումարները ընդհանրապես եկամուտ չէին բերել: Սնանկացած մասնավոր կենսաթոշակային ֆոնդերից համեմատաբար խոշոր էին՝ НПФ «Промрегион» (ավելի քան 200 մլն. ռուբլի կուտակումերով), НПФ «Профессиональный независимый»-НПФ «Трансстрой» (123 մլն. ռուբլի երկուսի համար): Ավելի վաղ՝ 2003 թվականի օգոստոսին, սնանկ է ճանաչվել «Стимул-фонд» մասնավոր կենսաթոշակային ֆոնդը, որը այդ տարիներին համարվում էր 50 խոշոր ֆոնդերից մեկը, ուներ 24 000 կենսաթոշակային պայ մանագրեր և 32 000 մասնակիցներ: Ֆոնդի ակտիվերի կառավարմամբ էր զբաղվում Кузбасспромбанк-ը, որը 1998 թվականին Ռուսաստանի տնտեսա կան ճգնաժամի հետևանքով սնանկացելէր և վճարեց կուտակած գումար ների մի մասը: 2000-ական թվականներին Տվերի շրջանում հիմադրված «Содружество» մասնավոր կենսաթոշակային ֆոնդի նկատմամբ քրեական գործ հարուցվեց 2010 թվականին, քանի որ 450 կուտակային կենսաթոշակա յին համակարգի մասնակիցներ, հասնելով կենսաթոշակային տարիքի, չստա ցան իրենց կուտակած գումարները: Գործի քննության ընթացքում պարզվեց, որ “Содружество” մասնավոր կենսաթոշակային ֆոնդը 105 մլն. ռուբլի գումար է փոշիացրել, ինչի արդյունքում՝ հարյուրավոր խաբված մարդիկ չեն կարողա նում վերադարձնել իրենց կուտակած գումարները:
2009 թվականի դեկտեմբեր ամսին կենսաթոշակային միջոցների ևս մեկ կառավարիչ սնանկացավ: Խոշոր և հայտնի «РБизнеси» ակտիվերի կառա վարիչ ընկերությունն (նախկին` УК Росбанка) ինքնակամ սկսել էր սնանկաց ման գործընթացը, քանի որ մասնավոր կենսաթոշակային ֆոնդերն ընկերու թյունից պահանջում էին 2008 թվականի ընթացքում առաջացած վասների փոխհատուցումը: Ընկերության դեմ հայց էին ներկայացրել խոշոր մասնա վոր կենսաթոշակային ֆոնդերը, դրանք էին՝ «Благосостояние», «Транснефть»
և «Норильский никель»: Հայցագնի ընդհանուր արժեքը կազմում էր 1.34 մլրդ ռուբլի:
Այսպիսով, կարելի է արձանագրել՝
Շարունակելի