Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԾՐԱԳՐԻ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՇՐՋԱՆ
2008-2010 ԹԹ.
Կենսաթոշակային բարեփոխումերի իրականացումը և օրենսդրական փաթեթի ընդունման աշխատանքները մեծ թափ են ստանում 2008 թվականից, երբ Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվեց Տիգրան Սարգսյանը։
ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1487-Ն որոշմամբ հաստատվում են Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային բարե փոխումերի ծրագիրը և կենսաթոշակային բարեփոխումերի իրականա ցումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը։
2008 թվականին ներկայացված ծրագիրը, ըստ էության, շատ մոտ է այն համակարգին, որը 2010 թվականին օրենսդրական փաթեթով ներկայացվում է խորհրդարան։ Կառավարությունը կատարում է մի շարք լրացումներ և փոփոխություններ` հաշվի առնելով առկա քննադատությունը, իսկ փաստաթուղթը կրում է 2007 թվականի ընտրությունների ազդեցությունը։
Այսպես, Կառավարությունը արդեն մատնանշում է երկու կարևորագույն արդյունքների նվաճման խնդիր`
«1) կենսաթոշակների չափերի ամենամյա բարձրացում` կենսապահովման նվազագույն զամբյուղին համարժեք միջին աշխատանքային (ապահովագրական) կենսաթոշակի չափի ապահովմամբ.
2) պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմամբ անձի եկամտի և կենսաթոշակի չափի միջև կապի հաստատում»:
Խնդիրը իր արմատներով հասնում է 2004 թվական։ Մարտի 16-ին ՀՀ Ազգային ժողովը ՀՅԴ խմբակցության առաջարկությամբ ընդունում է «Կենսապահովման նվազագույն զամբյուղի և կենսապահովման նվազագույն բյուջեի մասին» ՀՀ օրենքը։ Կառավարությունը, նման թիրախ նշելով, փորձում էր մեղմել այն փաստը, որ այդ օրենքը այդպես էլ չի գործադրվել, ինչը մշտապես արժանանում էր ՀՅԴ խմբակցության քննադատությանը։ Օրենքով նախատեսված էր, որ Կառավարությունը պետք է սահմանի կենսապահովման նվա զագույն զամբյուղի կազմն ու կառուցվածքը, որի հիման վրա հաշվարկվող կենսապահովման նվազագույն բյուջեն պետք է ընկած լիներ իրականացվող սոցիալական քաղաքականության հիմքում (օրենքը գործում է մինչ օրս, սակայն Կառավարությունը այդպես էլ չիրականացրեց այդ օրենքով իր վրա դրված պարտականությունները):
Մյուս հետաքրքիր փաստը, որը արձանագրում է Կառավարությունը, վերաբերում էր 2008 թվականին պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների ներառմանը պետական բյուջեի ընդհանուր եկամուտներում, ինչը հնարավոր դարձրեց պետական բյուջեի ընդհանուր եկամուտների հաշվին ապահովել կենսաթոշակների չափերի 60 տոկոս բարձրացումը:
Նշված խնդրի ակունքները հարկավոր է փնտրել 2007 թվականի մայիսյան ընտրությունների նախընտրական շրջանում։ Հասարակությունում լայն բանավեճ ծավալվեց ՀՅԴ 2007 թվականի նախընըտրական ծրագրի մի շարք թիրախային ցու ցանիշների շուրջ, մասնավորապես՝ երկրում ստվերային տնտեսության ծավալների և աշխատավարձերի ու թոշակների բարձրացման հնարավորության վերաբերյալ։
Հաշվի առնելով սպասվող նախագահական ընտրությունները` Կառավարությունը 2008թ. պետական բյուջեով նախատեսում է համապատասխան բարձրացումները։
Կառավարությունը, հիշատակելով 60 տոկոսով բարձրացումը, ակնարկում է, որ հետագայում նման բարձրացումներ այլևս անել հնարավոր չի լինի՝ գործող համակարգի դեպքում, և խնդիրը հարկավոր է լուծել բացառապես նոր կուտակային համակարգի շրջանակներում. «Ակնհայտ է, որ կենսաթոշակների չափերի հետագա բարձրացումն ու երկարաժամետ պահպանումը «մեծ բեռ» է դառնալու պետական բյուջեի համար»:
Ծրագրում Կառավարությունը նշում է մի շարք մարտահրավերներ՝ 1945-ից հետո հետպատերազմյան ծնելիության բում, «բնակչության ծերացում», մեծ ծավալների ոչ ֆորմալ տնտեսության առկայություն, ծնելիության կրճատում և այլն։ Վտանգ է համարվում աշխատող/թոշակառու 1/1 հարաբերակցությունը` կանխատեսելով թոշակառուների թվի գերազանցում արդեն 2011 թվականին։
Ծրագիրը, ներկայացնելով «5 տոկոս աշխատողից և 5 տոկոս պետական բյուջեից» սխեման, միաժամանակ պարտավորվում է այդ քաղաքացիներին վճարել նաև հիմական կենսաթոշակը՝ պետական բյուջեից։
Այսպիսով, կարելի է արձանագրել.
2010 թվականին մեծ օրենսդրական փաթեթը ՀՀ կառավարությունը ներկայացրեց խորհրդարան։ Այն ժամանակ հրապարակային ելույթներում, հարցազրույցներում, ասուլիսներում հարցին անդրադառնում էին մի շարք տնտեսագետներ, ինչպես նաև ԱԺ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչները։
Կառավարության կողմից հավանության արժանացած փաթեթի շուրջ առաջին հիմական հրապարակային բանավեճերը սկսվեցին 2008-ին։ Խնդրին անտարբեր չմնացին սփյուռքահայ մասնագետները։ Չիլիացի տնտեսագետ Արմեն Գույումճեանը (Արմեն Գույումճեանը ներկայացնում է իր դիրքորոշումը «Հետք» կայքէջին, 2008 թվականին (անգլերեն)) հայտարարեց. «Հայ ժողովուրդը իր պատմութեան ընթացքին, բացմաթիւ անգամներ չարչարուած է։ Պէտք չ՛ունի ուրիշ զօրաւոր հարուած մը ևս ստանալու», իսկ տնտեսագետ, պրոֆեսոր Արա Խանջանը (Արա Խանջանը կենսաթոշակային բարեփոխումների հարցով զբաղվել է գործընթացի սկզբնական շրջանից, պարբերաբար հանդես գալով քննադատական դիրքորոշումով), իր հոդվածում, ուշադրություն է հրավիրում նախատեսվող ծրագրի մեջ առկա ռիսկերին՝ աշխատաշուկայի, ֆինանսական շուկաների, ներքին ֆինանսա կան շուկայի անկատարության և ֆինանսական կարգավորման, կոռուպցիոն, ինչպես նաև նոր համակարգի ծախսատարության ռիսկեր («Ասպարեզ», 25 հունվարի 2010թ.):
Սամվել Ավագյանը «Կապիտալում» գրում է. «Նախորդ օրը, երբ «Հայացք» ակումբում բանավիճում էին Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանը, Աժ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն ու ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը, Դաշնակցության ներկայացուցիչը սենսացիոն հայտարարություն արեց կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ՝ դրանք անվանելով «կործանարար»: Քանի որ կառավարությունն էապես կարևորում է այս բարեփոխումները, իսկ հասարակության տեղեկացվածության աստիճանը դեռևս բարձր չէ, որոշեցինք առանց էական խմբագրման ներկայացնել բանավեճի մասնակիցների կարծիքները՝ հուսալով, որ կլինեն այլ արձագանքներ ևս» (Կապիտալ Բիզնես Օրաթերթ, 2010թ. հունվարի 29, թիվ 14 (527)):
Ի պաշտպանության Կառավարության նախաձեռնության Վ. Արամյանը հայտարարում է. «Մեր գենդերային վիճակը այնպիսին է, որ մի քանի տարի հետո լուրջ խնդիրներ ենք ունենալու, չենք կարողանալու կենսաթոշակներ վճարել», իսկ Գագիկ Մինասյանը լրացնում. «Արևմտյան աշխարհը կործանվում է հենց այն պատճառով, որ ինքն այդպիսի համակարգ չունի»:
Ազգային ժողովում կենսաթոշակային օրենսդրական փաթեթը առաջին ընթերցմամբ քննարկվեց 2010 թվականի հունիսի 23-ի արտահերթ նստաշրջանում։ Հիմական զեկուցողը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն էր, իսկ հարակից զեկուցողը՝ ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը։
Առաջին ընթերցմամբ քննարկման ամբողջական սղագրությունը տես՝ http://parliament.am/transcript.php?AgendaID=2025&day=23&month=06&year=2010 %E2 %8C %A9=arm#23.06.2010
Առաջին ընթերցմամբ անհատական քվեարկության արդյունքները 2010 թվականի հունիսի 24-ին՝ http: //parliament.am/register.php?do=bulletin&ID=3890
Կողմ 70, Դեմ 14։ Կողմ են արտահայտվել ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ խմբակցությունները։ Դեմ՝ ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունները։
Վ. Հովհաննիսյանը քվեարկությունից առաջ առաջարկում է մեծամասնությանը` քննարկել բարեփոխումները հանրաքվեի դնելու հարցը.
«Ուզում եմ հիշեցնել խորհրդարանի մեր քաղաքական մեծամասնությանը՝ մենք համարում ենք, որ այս հարցը միայն ու միայն կա րող է վճռվել համաժողովրդական հանրաքվեով կամ գոնե պլեբիսցիտով, որովհետև, ի վերջո, հարցը վերաբերում է ապագա սերունդներին։ Եվ այսօրվա Կառավարու թյունը, այսօրվա քաղաքական մեծամասնությունը, այսօրվա խորհրդարանը իրավունք չունեն ձայների թվաբանական մեծամասնությամբ որոշել մի քանի սերնդի ճակատագիրը»։
Օրենսդրական փաթեթը երկրորդ և երրորդ ընթերցմամբ քննարկվեց և ընդունվեց 2010 թվականի դեկտեմբերի 20-ին սկսված արտահերթ նստաշրջանում։ Ամբողջական սղագրությունը տես՝
http: //parliament.am/transcript.php?AgendaID=2109&day=20&month=12&year=2010&lang=arm#20.12.2010
Երկրորդ ընթերցմամբ անհատական քվեարկության արդյունքները 21.12.2010թ.-ին՝ http: //parliament.am/register.php?do=bulletin&ID=4121
Կողմ 72, Դեմ 1, Ձեռնպահ 1
Երեք խմբակցություն կողմ է քվեարկել՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ։
Վահան Հովհաննիսյանը քվեարկությունից առաջ հայտարարում է, որ խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը և պնդում է ՀՅԴ դիրքորոշումը, որ «այդ հարցը համաժողովրդական քննարկմանն է արժանի, այլ ոչ թե` խորհրդարանի»:
Քվեարկությանը չմասնակցելու մասին «Ժառանգություն» խմբակցության անունից հայտարարում է նաև Ստյոպա Սաֆարյանը։
Փաթեթի ընդունման տապալման վերջին փորձը ՀՅԴ խմբակցությունը անում է երրորդ ընթերցման քվեարկության ժամանակ դեկտեմբերի 22-ին։ Սղագրությունը տես՝
http: //parliament.am/transcript.php?AgendaID=2115&day=22&month=12&year=2010&lang=arm#22.12.2010
Քանի որ եղել են նախադեպեր, երբ քաղաքական փոքրամասնությունը, չմասնակցելով քվեարկությանը, կարողացել է ազդել քվորումի վրա (66-ից պակաս մասնակիցների դեպքում հարցը. չէր ընդունվում և դուրս գալիս օրակարգից) նման վերջին փորձը անելով Վ. Հովհաննիսյանը հայտարարում է.
«Ես կարծում եմ, նորից մեր փաստարկները հնչեցնելու կարիք չկա։ Մենք կոչ ենք անում պատասխանատվությամբ վերաբերվել բոլոր ֆրակցիաների ներկայացուցիչներին, անկախ պատգամավորներին և չքվեարկել, չքվեարկել այս վտանգավոր նախաձեռնությանը կողմ, չքվեարկել ընդհանրապես»։
Հարցը ընդունվում է 69 կողմով (1 դեմ)։ Կողմ երեք խմբակցություն՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ։
Երրորդ ընթերցման անհատական քվեարկության արդյունքները տես՝ http: //www.parliament.am/register.php?do=bulletin&ID=4149
Օրենսդրական փաթեթով առաջարկվող ծրագրի մանրամասն վերլուծությունը, հաշվի առնելով խորհրդարանական քննարկումների ժամանակ Կառավարության, քաղաքական մեծամասնության և ընդդիմության փաստարկները, տրված են սույն փաստաթղթի՝ «Կենսաթոշակային բարեփոխումերի մարտահրավերները, ռիսկերն ու խնդիրները» Մաս 4-ում։
Այսպիսով, կարելի է արձանագրել.
Շարունակելի