կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-10 16:15
Առանց Կատեգորիա

Միֆեր և իրականություն. պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին (մաս 4)

Միֆեր և իրականություն. պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին (մաս 4)

Առաջին մասը՝ այստեղ:

Երկրորդ մասը ՝այստեղ:

Երրորդ մասը՝ այստեղ:

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՍՅԱՍՏԱՆՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 i.      2008 թվականի հոկտեմբեր և դեկտեմբեր ամիսներին, Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմադրամի մասնագետների համատեղ աշխատանքի արդյունքում, պատրաստվել է պաշտոնական գրություն «Կայուն զարգացման ծրագրի» վերաբերյալ: Այդ գրությունը բաղկացած է 32 կետից, որոնցից կենսաթոշակային համակարգին են վերաբերում 22-րդ կետի վերջին 2 նախադասությունները, ամբողջությամբ 23-րդ կետը, 30-րդ և 31-րդ կետերի որոշ հատվածները: Ըստ այդ պաշտոնական գրության՝ Համաշխարհային բանկը և Արժույթի միջազգային հիմ­ադրամը Հայաս­տանում կենսաթոշակային համակարգի փոփոխություններին և պարտադիր կուտակային համակարգի անցման վերաբերյալ ունեին վերապահում­ներ: Այդ երկու միջազգային կազմակերպությունների տեսակետով՝ ՀՀ կառավարության առաջադրած պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը պետք է վերանայել.

  • անձնական պարտադիր կուտակային կենսաթոշակային գումարներ վարելու համար անհրաժեշտ է ունենալ պետական պարտատոմսերի և արժեթղթերի զարգացած շուկա,
  • հաշվի առնելով 2008 թվականի աշխարհի ֆինանսական շուկայի ճգնաժա­մը՝ նպատակահարմար չէ այս պահին որդեգրել անհատական, պարտա­դիր կուտակային կենսաթոշակային համակարգը, քանի որ այն պետք է հիմնված լինի ֆինանսական շուկայի վրա,
  • նոր կենսաթոշակային համակարգը պետական բյուջեի վրա կդառնա ծանր բեռ, ինչի արդյունքում պետական բյուջեի դիֆիցիտը կմեծանա, քա­նի որ պետու­թյու­նը­ ևս 5 տոկոս­ (առա­վե­լա­գույ­նը՝­ 25 000 ՀՀ դրամ) պետք է հատկացնի մասնավոր կենսաթոշակային ֆոնդերին,
  • համակարգը հավելալ բեռ է լինելու բյուջեի համար՝ կենսաթոշակայինի համար կատարվող ծախսերը 3 տոկոսից կհասնեն 5,4 տոկոսի՝ 2021 թվա­կանին։
  • 2008 թվականի հոկտեմբերի 13-ին, Արժույթի միջազգային հիմ­ադրամը (այ­սուհետ՝ ԱՄՀ) ՀՀ կառավարությանն է ներակայացրել «Հայաստանում կեն­սաթոշակային բարեփոխումն­երի գծով առաջարկների մասին» ԱՄՀ-ի մեկ­ նաբանությունները: Ըստ որոնց՝ միասնական հարկի (Եկամտային հարկի) հետ կապված ԱՄՀ-ն լուրջ մտահոգություններ ունի: Սկզբունքորեն ԱՄՀ-ն չի առարկում եկամտահարկի և սոցիալական պաշտպանության գծով ծրագ­րերի ֆինանսավորմանն ուղղված սոցիալական վճարների միասնականացմանը: Այնուամենայնիվ, եկամտահարկը չպետք է միասնականացվի, իսկ կառավարությունը չպետք է մասնակցի կուտակային համակարգի հա­մար կատարվող սոցիալական ապահովագրության վճարների գործընթացին: Շարունակելով՝ խնդրահարույց է «5 տոկոս պետության մասնակ ցության» իրավական պատասխանատվությունը աշխատողներից  պետական բյուջեին փոխանցելը: Մասնավորապես, մտահոգիչ է նաև այն հավանականությունը, որ իշխանություն ստանձնած հաջորդ կառավա­րությունները (օրինակ՝ Լեհաստանում 2011 թվականին) կարող են վերանա­յել օրենքը և աշխատողներին չփոխհատուցել իրենց կողմից կատարված վճարները կամ էլ կատարված վճարները աշխատողների անհատական հաշիվերում, որպես ավանդների ձևակերպելիս, ապառքներ կուտակել (ինչը ներկայումս տեղի է ունենում հարկային գերավճարների վերադարձի դեպքում): Ըստ նրանց՝ առավել նպատակահարմար կլիներ, եթե աշխա­տողները իրենց եկամուտներից 10 տոկոսի չափով ուղղակիորեն կուտա­կեին իրենց անհատական հաշվիներում (այսինքն՝ սեփական վճարները՝ գումարած 5 տոկոս պետության մասնակցության վճարը)՝ վերացնելով պետական բյուջեի միջնորդական դերը այդ հարցում:

ii.    USAID-ի աջակցությամբ փորձագետ Օդրենո Մորկունիենեն անդրադար­ձել է «Հայաստանի կենսաթոշակային համակարգի բարեփոխումերի» հայեցակարգային փաստաթղթին: Նա գնահատել է բարեփոխումների հայեցակարգային այդ փաստաթուղթը և առանձնացրել է մի շարք մտահոգություններ և առաջարկություններ, դրանք են.

  • միանման և հավասարաչափ կենսաթոշակ բոլորի համար, ովքեր ունեն առնվազն 10 տարվա ապահովագրական ստաժ, կարող է համարվել ոչ արդարացի այն անձանց համար, ովքեր ունեն ավելի երկար տարիների աշխատանքային ստաժ: Նախորդ համակարգում երկարատև աշխատանքային ստաժը խիստ հարգի էր և այս հիշողությունները դեռևս շատ թարմ են: Լիտվայի փորձը ցույց է տալիս, որ մարդիկ­ հավանություն են տալիս կենսաթոշակի չափի և ստաժի տարիների միջև կապի ցանկացած դրսևորման: Տնտեսական տեսանկունից էլ ողջամիտ կլինի մարդկանց պարգևատրել աշխատաշուկայում ավելի երկար ժամանակ մնալու համար: Տնտեսության համար լավ կլինի, որ մարդիկ ավելի երկար ժամանակ աշխատեն և կատարեն ապահովագրական վճարներ, գոնե փոքր գումարներով, սակայն կանոնավոր կերպով, քան թե ժամանակ առ ժամա­ նակ վճարեն մեծ գումարներ և հետագայում պահանջեն կենսաթոշակներ ավելի երկար ժամանակահատվածների համար,
  • «Ապահովագրական վճարներ կենսաթոշակ» խիստ կապը սովորաբար ավելի նպաստավոր է ավելի մեծ եկամուտներ ստացողների համար, հետևաբար միգուցե արժե դիտարկել կենսաթոշակի այն մասի պահպանման հարցը, որը նման է գոյություն ունեցող աշխատանքային տարիքային կենսաթոշակին: Այդ տարբերակը կարող է նշանակել աշխատանքային կենսաթոշակի ինդեքսավորման փոփոխություն՝ ըստ աշխատավարձի, ինդեքսավորման գնային տարբերակի փոխարեն: Աշխատանքային ստաժի դիմաց որոշ լրացուցիչ կենսաթոշակների տրամադրման շարունակելը կարող է ավելի թանկ արժենալ՝ համեմատած այսօր նախատեսվածի հետ, բայց դա կարող է նաև լավ եղանակ հանդիսանալ բարեփոխում­երն ավե­լի ընդունելի դարձնելու համար:
  • փաստաթղթում ասվում է (բաժին 15.2.2.2), որ ակտիվները կառավարող ըն­կերությունների թիվը շուկայում կլինի սահմանափակ: Այստեղ հարց է առա­ջանում՝ ինչու և ինչպես: Ավելի լավ է սահմանել լիցենզավորման բարձր պահանջներ, քան թե ինչ-որ այլ սահմանափակում­եր: Ինչպես Լիտվա­ յում փորձը ցույց է տվել, շուկայում միաձուլում­ երի միջոցով այդ հարցը արդյունավետ կերպով կարող է լուծվել առանց պետության կողմից որևէ մասնակցության: Կարծես թե III հենասյան կամավոր խնայողությունների նկատմամբ կիրառվելու է նույն վարչական համակարգը, ինչ II հենասյան դեպքում: Այս որոշման հիմ­ավորումը հստակ չէ: Դա կարող է որոշ չափով խառնել շահերը և վասել ապահովագրական շուկայի բնականոն զար­ գացմանը: Փաստաթղթում ասված է (բաժին 11.4.1.2), որ կամավոր ապահո­վագրական կենսաթոշակ կարող է տրամադրվել միայն լիցենզավորված ընկերությունների կողմից, որոնք որևէ այլ գործունեությամբ զբաղվել չեն կարող լինել: Արդյոք դա նշանակում է, որ կամավոր ապահովագրական կենսաթոշակների նպատակով ստեղծվելու են հատուկ ապահովագրա­ կան ընկերություններ և սովորական ապահովագրական ընկերություններին թույլ չի տրվի իրականացնել այդպիսի գործունեություն: Եթե դա այդ­ պես է, ապա համակարգը անտեղի ռիսկի է դիմում, որովհետև այդպիսի ընկերությունները կարող են շատ փոքր լինել և հաճախորդների փոքր թվի պատճառով բավարար միջոցներով ապահովված չլինել,
  • կենսաթոշակային համակարգի բարեփոխումն­երի նման երկարաժամետ բարեփոխում­երի հաջողության համար խիստ կարևոր է, որպեսզի բոլոր առնչվող հաստատությունները ընդհանուր ըմբռնում ունենան խնդիրների և դրանց լուծելու միջոցների մասին: Ճնշման տակ ընդունված միջոցա­ ռումերը երկար կյանք չեն ունենա. միգուցե մինչև հաջորդ ընտրությունները: Աշխատանքային խմբի բոլոր գործընկերները պետք է պատրաստ լինեն փոխզիջումն­երի գնալ, որպեսզի բարեփոխում­ները սկսվեն  և հետևողականորեն իրականացվեն: Երբ համաձայնություն ձեռք բերվի ընդհանուր ըմբռնման շուրջ, կառաջանա իրականացնող հաստատության հարցը: Լիտվայի փորձը ցույց է տալիս, որ միայն պետական լիազորություն և քաղաքական պատասխանատվություն ունեցող հաստատությունն է կա­րող առաջնորդել գործընթացը: Դա պետք է լինի որևէ նախարարություն, որը կունենա օրենսդրական նախագծերի մշակման լիազորություն, դրանք կներկայացնի խորհրդարանին և կարող է վերցնել նաև քաղաքական պատասխանատվություն: Եթե հատուկ նպատակի հանձնաժողովը տար­բերակ է, այն պետք է ղեկավարվի նախարարի լիազորություն ունեցող քաղաքական գործչի կողմից: Երկրների մեծ մասում դա կամ սոցիալական հարցերի նախարարն է, կամ ֆինանսների նախարարը: Որոշումը մեծապես կախված է նոր համակարգի համար նախատեսված վար­չական սխեմայից` թե՞ որ նախարարության իրավասությունների ոլորտում պետք է լինի. ֆինանսների, թե՞ սոցիալական հարցերի: Վարչարարության վերահսկման լիազորություն ունենալն էապես նպաստում է ծրագրի իրականացմանը:

Այսպիսով, կարելի է արձանագրել.

  • Միջազգային հեղինակավոր կազմակերպությունների և նրանց ներկայա­ցուցիչների դիրքորոշումն­երը, պարտադիր կուտակային կենսաթոշակա­յին համակարգի վերաբերյալ հաճախակի և էականորեն փոփոխվել են: Դա նկատելի է նաև Համաշխարհային բանկի դեպքում: Մասնավորապես՝ 1990-ական թվականներին Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետ Էսթել Ջէյմսը պարտադիր կուտակային համակարգի համակիրն էր, սակայն 2000-ական թվականներին գլխավոր տնտեսագետը դարձավ Ռապըրդ Հոլզմանը, որը պայմանական կուտակային համակարգի կողմ­ակիցն էր: Նրա՝ 2001, 2006 և 2012 թվականների ուսում­ասիրությունները պայմանական կուտակային համակարգի վերաբերյալ վկայում են, որ Համաշխարհային բանկը 2000-ական թվականներին սկզբունքորեն փոխել էր իր դիրքորոշումը պարտադիր կուտակայինից դեպի պայմանական կուտա­կային համակարգ:

Շարունակելի