կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-06 15:52
Առանց Կատեգորիա

Միֆեր և իրականություն. պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին (մաս 1)

 Միֆեր և իրականություն. պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին (մաս 1)

«Երկիր» լրատվական գործակալությունը առանձին շարքով սկսում է ներկայացնել ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի վերլուծությունները:

Առաջին շարքը նշյալ գրասենյակի կողմից  հրատարակված «Միֆեր և իրականություն: Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին» (Երևան, 2018) հետազոտությունն է, որը «ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ» շարքի 5-րդ ուսումնասիրությունն է:


Սիրելի՛ հայրենակիցներ

Կենսաթոշակային համակարգը երկրի քաղաքական, տնտեսական և սո­ցիալական անվտանգության տեսանկյունից կարևորագույն գործոններից է, որի արդյունավետ և առողջ կենսագործունեությամբ մեծապես պայմանավորված են երկրի սոցիալ-տնտեսական, բյուջետային կայունությունը, քաղա­քացիների ընդհանուր բարեկեցությունը, հասարակության ունակությունը հոգ տանել իր անդամ­երի մասին մինչև խոր ծերություն։

Այդ համակարգի բարեփոխման և ավելի արդյունավետ դարձնելու հարցը ցանկացած երկրի կարևորագույն մարտահրավերներից է։ Նման բարեփոխ­ման գործընթացը ամենաերկար ռազմավարական ծրագրային քաղաքակա­նությունն է, որը կարող է պետությունն ընդունել մի քանի տասնամյակների հաշվարկով։

Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային համակարգը նույնպես կարիք է զգում բարեփոխման։ Հաշվի առնելով հարցի կարևորությունը և հան­րային մեծ ուշադրությունը՝ Հայ Յեղափոխական Դաշնակցության տնտեսա­կան հետազոտությունների գրասենյակը սիրով Ձեզ է ներկայացնում իր հեր­թական հետազոտությունը՝ նվիրված Հայաստանի կուտակային կենսաթոշա­կային համակարգի խնդիրներին և լուծման այլընտրանքային ուղիներին։

Խնդիրը առավել կարևորվում է այն հանգամանքով, որ Հայ Յեղափոխա­կան Դաշնակցությունը ներկայումս կիրառվող համակարգի առաջին և սկզ­բունքային ընդդիմախոսն է։ Դեռ 2000-ական թվականների սկզբից Դաշնակ ցության ներկայացուցիչները ինչպես երկրի գործադիր և օրենսդիր մարմին­ներում, այնպես էլ մասնագիտական շրջանակներում մշտապես հայտնել են իրենց տեսակետը սույն բարեփոխում­երի վերաբերյալ։

ՀՅԴ սկզբունքային դիրքորոշման մասին նախ և առաջ լավատեղակ են մեր ընդդիմախոսները՝ սույն համակարգի նախաձեռնողներն ու իրականաց­նողները։

Այդ պատճառով այսօր կարևորում ենք նաև համապատասխան տեղեկատ­վության տրամադրումը մեր հանրությանը՝ վերջինիս զերծ պահելով ապատե­ղեկատվությունից և ոչ հավաստի տեղեկություններից։ ՀՅԴ որևէ գործիչ երբեք չի հայտարարել սույն համակարգին կուսակցության աջակցության մասին։ Ավելին՝ սույն համակարգի Դաշնակցության քննադատությունը ունի խոր ար­մատներ, հիմնված է մասնագիտական լուրջ վերլուծության և սկզբունքային դիրքորոշման վրա։

Հույս ունենք, որ սույն հրատարակությունը նոր առիթ կտա Կառավարությա­նը, Ազգային ժողովին, քաղաքական ուժերին և լայն հանրությանը՝ վերանայել և բարեփոխել ներկայումս իրականացվող քաղաքականությունը։

 

ՄԱՍ 1.

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ 

ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՍԿԶԲՆԱԿԱՆ ՇՐՋԱՆ` ՄԻՆՉԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԸ

 

Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակային համակարգի բարե փոխում­երի շուրջ քննարկումն­երը սկսվել են դեռ 2000-ականների սկզբին։

2002 թվականի նոյեմբերի 19-ին ընդունված «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածը նախատեսել էր, որ կուտակային պարտա­դիր կենսաթոշակային համակարգի վճարում­երը սկսում են գործել աշխա­տավարձի աճին զուգընթաց հետևյալ պայմանների առկայության դեպքում՝

  1. i.      պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության բյուջեն հաշվեկշռված է.
  1. ii.    պետական բյուջեի պակասուրդը չի գերազանցում հանրապետության համախառն ներքին արդյունքի մեկ տոկոսը.
  1. iii.   հանրապետությունում վերջին երկու տարում գրանցվել է տնտեսական աճ, մասնավորապես, համախառն ներքին արդյունքը, նախորդ տարվա համեմատությամբ, աճել է առնվազն երկու տոկոսով.
  1. iv.   անհատական (անձնավորված) հաշվառման համակարգը լիարժեք գոր­ծում է:

2005 թվականի ապրիլի 28-ին ՀՀ կառավարության թիվ 666-Ն որոշմամբ հաստատվում   են Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային ապա­հովության համակարգի բարեփոխում­երի հայեցակարգային մոտեցում­ները։

Կառավարության կողմից հաստատված փաստաթուղթը սահմանում է, որ «վերափոխում­ները չպետք է բերեն հաջորդ սերնդի հարկային բեռի և պե տական պարտքի անկայունության։ Սա ենթադրում է, որ հարկային դրույքնե րի որևէ բարձրացում անթույլատրելի է, այդ թվում՝ վերափոխման ներքո թո ղարկված պարտքի հետագա սպասարկման հետ կապված»։

Հայեցակարգային մոտեցումն­երը իրավացիորեն նշում են աշխատավարձի չափի ոչ որոշիչ լինելը հետագա թոշակի նշանակման հարցում, ինչպես նաև խնդիր համարում ստվերային զբաղվածությունը և շահագրգռվածության բա­ցակայությունը ցույց տալու իրական եկամուտները, ակնկալելով նոր հա մակարգի ներդրմամբ խթանել թափանցիկ աշխատանքը։

Կառավարությունը արձանագրել էր, որ թեև մեկ թոշակառուին բաժին է հասնում 2,3 զբաղված, դա իրականությանը չի համապատասխանում, քանի որ մի շարք կատեգորիաները հանելով (զինվորականներ, ուսանողներ, հողե­րի սեփականատերեր) կարող է ստացվել 1/1, այնինչ եվրոպական երկրներում հարաբերակցությունը 3,5/1։

Կառավարությունը հայտարարել էր եռաստիճան կենսաթոշակային համա­կարգի ստեղծման մտադրության մասին՝

  1. i.      պետական կենսաթոշակային ապահովություն,
  1. ii.    պարտադիր կուտակային կենսաթոշակային ապահովագրություն,
  1. iii.   կամավոր կենսաթոշակային ապահովագրություն։

Ընդ որում, պետական կենսաթոշակը պետք է լինի ոչ մեծ՝ միջին աշխատա վարձի մինչև 25 տոկոսի չափով, որպեսզի չխաթարի կուտակայինի գործունեությունը։

Սույն ծրագիրը իրականացնելու նախապայմաններ են հայտարարվում պետական բյուջեի հնարավորությունը՝ փոխհատուցել պակասուրդը և դժվարություննե­րը հաղթահարելու համար հետևյալ պայմանների առկայությունը, որոնք մասամբ կրկնում են «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի դրույթները՝

  1. iv.   պետբյուջեի պակասուրդի ցածր մակարդակ (ՀՆԱ-ի 1 տոկոսից ոչ ավելի),
  1. v.     հանրապետությունում առնվազն 2 տոկոս իրական տնտեսական աճի առ­կայություն վերջին մի քանի տարվա ընթացքում,
  1. vi.   արժեթղթերի շուկայի հարաբերական զարգացածություն,

vii. պետական ինստիտուցիոնալ կառույցների առկայություն, որոնք անհրա­ժեշտ են կուտակային ապահովագրության գործունեության համար, մաս­նավորապես, պետական հատուկ վերահսկիչ մարմ­ի և լիարժեք նորմա­տիվ իրավական բազայի առկայություն,

  1. viii.       անձնավորված հաշվառման համակարգի լիարժեք ներդրում:

Կենսաթոշակների բարեփոխման համար կարևորագույն նախապայման է հայտարարվում հասարակության իրազեկման աշխատանքը՝ համաժողովր­դական ընդգրկուն քննարկումն­եր, բանավեճեր, սեմինարներ և այլն։

Կառավարությունը ծրագրում էր վերը նշված սկզբունքների հիման վրա սկսել սիմուլացիաների և ակտուարական հաշվարկների իրականացումը։

Այսպիսով, կարելի է արձանագրել.

  • Պետա­կան­ պարտքի­ աճի­ վտանգը­ նկատվում էր­ դեռ 13 տա­րի առաջ,­ սակայն գործընթացը գնաց այլ ուղղությամբ՝ 2005 թվականին պետական պարտքը­ կազմում էր­ 1,2 մլրդ ԱՄՆ դոլար,­ իսկ այսօր­ արդեն՝ 6,7 մլրդ ԱՄՆ դոլար։
  • Փաստաթուղթը վկայում է այդ պահին գործող թոշակի չափը՝ միջինը 9300 ՀՀ դրամ։ Սակայն ընդամենը մի  քանի տարի հետո միջին թոշակը գերազանցեց 2005 թվականի ցուցանիշը ավելի քան երեք անգամ, առանց կուտակային համակարգի ներդրման, բացառապես տնտեսական աճի և երկրի զարգացման հաշվին։ Ավելին՝ նոր համակարգի գործարկումից հե­տո պետական բյուջեով քաղաքացիների աշխատավարձերի և թոշակնե­րի էական աճ չի նախատեսվել։
  • Նշված փաստաթղթում ակնհայտ է անհամապատասխանություն և թվե­րի խեղաթյուրում։ Կառավարությունը ընդունում է բազմաթիվ չգրանցված աշխատակիցների առկայությունը, սակայն չվճարողներին հանելով զբաղվածների թվից, չի ներառում ստվերը և հայտարարում աշխատողների և թոշակառուների 1/1 ցուցանիշը։ Ակնհայտ է, որ հատկապես 2005 թվականի պատկերը նկատի ունենալով՝ շինարարական ոլորտի շեշտակի զարգացում, անվերահսկելի տոնավաճառային բիզնեսի առկայություն, փոքր և միջին բիզնեսի զարգացում, փաստացի եկամուտ ստեղծող և կենսաթոշակային վճար չվճարողների թիվը կարող էր գերազանցել 2,3 ցուցանիշը։
  • Որքանով իրականացվեց հանրային իրազեկման աշխատանքը փաս­տում է 2010 թվականին, հասարակության անտեղակության և անտարբերության պայմաններում, օրենսդրական փաթեթի ընդունումը, որին հակա­դարձեց քաղաքական դաշտի միայն մի փոքր հատվածը։
  • Կառավարության կողմից իր իսկ առջև դրված ֆինանսական կայունու­թյունը ապահովող բոլոր նախապայմանների առկայությունը մինչև համակարգի ներդրումը այդպես, էլ չապահովվեց։ Ապահովված չի նաև այսօր:

2006 թվականի մայիսի 26-ին ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային ապահովության համակարգի բարեփոխում­ե­րի հայեցակարգը հաստատելու մասին» թիվ 796-Ն որոշմամբ հաստատվում է համապատասխան հայեցակարգը։ Կառավարությունը ուժը կորցրած է ճա­նաչում թիվ 666-Ն որոշումը և օրենսդրական փաթեթի կազմումը վերապա հում ոչ թե ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին (ինչպես նախորդ որոշմամբ էր), այլ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին և ՀՀ կենտրոնական բանկի նախագահին։

«Հայաստանի Հանրապետության կառավարությունն արձանագրում է, որ այդ որոշմամբ սահմանված սույն հայեցակարգի ձևավորման նախապայման հանդիսացող բոլոր գործողություններն իրականացված են», ինչպես նաև հայտարարում, որ «Նոր համակարգի ներդրումը կսկսվի 2008 թվականի հունվարի 1-ից»:

Ըստ Հայեցակարգի՝ «Նոր կենսաթոշակային համակարգը կներառի հետևյալ 4 աստիճանը` (ա) նվազագույն ծերության սոցիալական նպաստ, (բ) բա­զային կենսաթոշակ, (գ) պարտադիր մասնավոր կուտակային կենսաթոշակ և (դ) կամավոր կուտակային կենսաթոշակ»:

Առաջինը պետք է ստանան նրանք, ովքեր իրենց կյանքի ընթացքում եղել են աղքատ և ունեն ոչ բավարար աշխատանքային պատմություն կամ եղել են գործազուրկ։ Նրանք միաժամանակ չեն կարող այլ աղբյուրներից ստանալ այլ եկամուտ։

Բազային թոշակը ստանում են այն քաղաքացիները, որոնք իրենց կենսա­թոշակը ստանում են պարտադիր կուտակային համակարգից և չեն ստանում նվազագույն ծերության սոցիալական նպաստ: Ընդ որում, իրենց թոշակի չափը պետական բյուջեից փոխանցվում է կենսաթոշակառուի պարտադիր կուտակային հիմ­ադրամի` վերջինիս անհատական հաշվին:

Սակայն նոր համակարգի հիմ­նաքար է հայտարարվում պարտադիր մաս նավոր կուտակային կենսաթոշակը, որի ստացողները նաև պետք է ստանան բազային թոշակը։ Նախատեսվում էր իրենց կյանքի ընթացքում այդ քաղա­քացիներից գանձել 10 տոկոս։

Նոր համակարգ անցածները մասնավոր կենսաթոշակային հիմ­ադրամներից­ կա՛մ պետք է ստանան­ 15 տարվա­ թոշակ,­ կա՛մ գնեն կյանքի­ ապա­հո­­վագրություն (անուիտետ)։

Այսպիսով, կարելի է արձանագրել.

  • Ծրագրի փաստացի պատասխանատու հայտարարվում է Կենտրոնական բանկը։
  • Թեև 2005 թվականին սահմանված նախապայմանները չեն կատարվել, Կառավարությունը, այնուամենայնիվ, հայտարարում է դրանց կատարման մասին։
  • Ներկայացվող մանրամասները վկայում են, որ ըստ էության ծրագրվում է կենսաթոշակային համակարգի մասնավորեցում՝ պետությունը վճարելու է միայն ծերության սոցիալական նպաստ աղքատներին, իսկ բազիսային և կուտակայինը, իսկ հետագայում միայն կուտակայինը վճարվելու է մաս­նավոր հիմ­ադրամ­ների կողմից։
  • Կուտակային կենսաթոշակի չափը կարող է հայտնի լինել կյանքի ապահո­վագրության գնումից հետո։
  • Ծրագիրը առաջացնում է նոր ռիսկեր (օրինակ՝ ժողովրդագրական. մի քա նի երեխա ունեցող կանայք դատապարտվում են աղքատության և միայն ծերության նպաստի, իսկ երիտասարդ աղջիկները թոշակ ստանալու հա­մար պետք է հետաձգեն ընտանիք կազմելու ծրագրերը կամ սահմանա­ փակվեն մեկ երեխայով), ինչի մասին հաջորդիվ։

Հարկ է նշել, որ սույն բարեփոխում­երի նախաձեռնումը, հայեցակարգի մշակումը և ողջ գործընթացը ի սկզբանե իրականացվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից, ինչը բացառիկ երևույթ է համաշխարհային կենսաթոշակային բարեփոխում­երի շարքում:

ԿԲ կողմից ծրագրի իրականացումը պայմանավորված էր այն հանգաման­քով, որ սույն նախագծի իրականացման հիմ­նական նպատակը ոչ թե կենսաթոշակային խնդիրներն էին, այլ ֆինանսական շուկայի համար հավելյալ միջոցների ներգրավումը։

Դեռ այդ շրջանում Կենտրոնական բանկի կողմից իրականացվող սույն բա­ եփոխման էությունը միանշանակ չի ընդունվում գործադիրում և հանրության կողմից։ Սա նաև այն եզակի դեպքերից էր, երբ գործող Կառավարության ան­դամը­ դեմ է քվեարկում­ իր ոլոր­տին­ առնչվող­ հարցին (2006 թվականի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն էր Աղվան Վարդանյանը, որը դեմ քվեարկեց կառավարության որոշմանը։ 2018-ին պատմությունը կրկնվեց՝ Կառավարություն բերվեց սոցիալական ոլորտին առնչվող նախաձեռնություն առանց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլանի):

Հետաքրքրական է, որ նոր բարեփոխում­երին ընդդիմանում է նաև հան­րային հատվածը, որի բազմաթիվ ներկայացուցիչներ առաջին հրապարակա­յին քննարում­ներից մեկի ժամանակ բավական քննադատական են վերաբե­րվում ներկայացվող առաջարկություններին։ Այդ ժամանակահատվածում բարեփոխումն­երը նախաձեռնող և իրականացնող թիմը ցանկություն էր հայտնել հնարավորության դեպքում այն ընդունել մինչև 2007 թվականի մայիսյան խորհրդարանական ընտրությունները՝ պատճառաբանելով, որ հայտնի չէ՝ ինչ­պիսի վերաբերմունք կարող է ունենալ նոր Ազգային ժողովը ոչ ժողովրդական նախագծի նկատմամբ (բարեփոխումները հանրային սեկտորի ներկայացուցիչներին ներկայացրել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Վաչե Գաբրիելանը՝ 2006 թվականին «Թեքեյան» մշակութային կենտրոնում):

Լինելով զգայուն ոչ միայն մասնագիտական, այլ նաև քաղաքական տեսակետից՝ բարեփոխումն­երի սկիզբը հետաձգվում է մինչև 2014 թվական՝ 2007 և 2008 թթ., իսկ այնուհետև՝ նաև 2012 և 2013 թվականների ընտրությունների պատճառով։

 

­Շարունակելի