Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Քննարկումների, բանավեճերի ժամանակ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հեղինակները, կողմնակիցները հաճախ են մատնանշում Էստոնիայի «հաջողված» փորձը, որը գործում է 2002 թվականի մայիսի 1-ից։ Եվ ահա, Կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքները հաղթահարելու համար Էստոնիայի կառավարությունը քննարկում է դադարեցնել պարտադիր կուտակայինի բաղադրիչի հատկացումները, ինչը թույլ կտա նվազեցնել պետական բյուջեի նկատմամբ ֆինանսական ճնշումը։
Ի դեպ, 2008-2009 թվականների ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով Էստոնիան մեկ անգամ արդեն դադարեցրել է պարտադիր կուտակային համակարգը (01.06.2009-31.12.2010թթ․)։
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը մեծ ֆինանսական բեռ է նաև Հայաստանի պետական բյուջեի համար, մասնավորապես՝ 2020 թվականի ընթացքում շուրջ 70 մլրդ դրամ փոխանցվելու է մասնավոր ֆոնդերի կառավարիչներին, երբ այդ գումարները կարող ենք և պետք է օգտագործենք ներկայիս սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու նպատակով։
Սուրեն Պարսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու