կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-15 13:46
Քաղաքական

Տարոն Մարգարյանը Նապոլեոն Բոնապա՞րտն է

Տարոն Մարգարյանը Նապոլեոն Բոնապա՞րտն է

Քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Երևանում առկա խնդիրների մասին, առանձնացրեց ավտոկայանման կարմիր գծերի խնդիրը: Ըստ նրա` աշխարհում նման բան չկա, որ այդ մեխանիզմով քաղաքացիներին թալանեն: Եվ մինչ քաղաքացիներին տարբեր մեխանիզմներով թալանում են, ըստ Գուրգեն Եղիազարյանի, Երևանի քաղաքապետի ամենադժվար ու պատասխանատու պաշտոնը շարունակում է գլխավորել մի երիտասարդ, ով փորձ չունի, ով հարուստ է, ով թեկնածուական է պաշտպանում:


«Նա առնվազն Նապոլեոն Բոնապարտն է, էլի: Ինչպե՞ս չհիշես «հայ տնտեսագիտական մտքի հանճարին», ով վերջերս թեկնածուական պաշտպանեց, և այս սոված երկրում 222 միլիոն դրամ հատկացրեց թափառող շների ոչնչացմանը»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը: