Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
«Ծառուկյան» դաշինքի պատգամավորական մանդատների հետ կապված սկանդալից հետո կարծես ամեն ինչ հարթվել էր: Բայց մամուլում դարձյալ հրապարակումներ հայտնվեցին, թե Ծառուկյանն իր դեմ ըմբոստացածներից մի քանիսին պատգամավորական մանդատը թույլատրել է վերցնել ժամանակավորապես, և տարեվերջին նրանցից ոմանք, այդուհանդերձ, վայր կդնեն իրենց մանդատները, ու ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցության կազմում կլինեն փոփոխություններ:
Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը հերքեց այս լուրերը: Նրա խոսքով` մամուլը պարապ է մնացել և նման բաներ է մոգոնում: «Ամոթ է, դեռ այդ հարցը քննարկո՞ւմ են»,- ասաց պատգամավորը:
Նա հավաստիացրեց, որ նման բան չկա, և որ այդ հարցը վաղուց փակված է, իսկ մնացածը մամուլի երևակայությունն է:
Հիշեցնենք, որ Նապոլեոն Ազիզյանը «Ծառուկյան» դաշինքի այն պատգամավորներից էր, որի անունից ինքնաբացարկի դիմում էր ներկայացվել ԿԸՀ, սակայն նա հետո վերականգնեց իր պատգամավորական մանդատը: