Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
««Ծառուկյան» դաշինքի ութ ըմբոստներից Նապոլեոն Ազիզյանին Գագիկ Ծառուկյանը հնարավորություն կտա շարունակելու իր գործունեությունը Ազգային ժողովում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազիզյանի պարագայում Ծառուկյանը հաշվի է առել նրա երկարամյա գործունեությունը խորհրդարանում և ընդհանրապես անցած ճանապարհը: «Ժողովուրդ» օրաթերթը Ազիզյանից փորձեց ճշտել, թե ի՞նչ է որոշել իր ապագայի մասին. «Հլը որ ստեղ եմ, շարունակելու եմ, չեմ շարունակելու, կտեսնեք»,- ասաց Ազիզյանը, սակայն մի փոքր անց հավաստիացրեց. «Շուտ-շուտ կհանդիպեք ինձ»: Իսկ մեր այն ճշտող հարցին՝ արդյո՞ք դա նշանակում է, որ վերջնականապես որոշվել է, որ նա պետք է մնա պատգամավոր, նորընտիր խորհրդարանականը նշեց. «Դե, որ ասում եմ՝ կհանդիպենք, ի՞նչ է նշանակում»»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: