Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2017-05-05 15:06
Քաղաքական

Ինձ ո՞վ կարող է ուղղորդել, Ծառուկյանի կողքից էլ ոչ ոք չի գնա. Նապոլեոն Ազիզյան

Ինձ ո՞վ կարող է ուղղորդել, Ծառուկյանի կողքից էլ ոչ ոք չի գնա. Նապոլեոն Ազիզյան

Այսօր լրագրողների հետ զրույցում «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր ընտրված Նապոլեոն Ազիզյանն ասաց, որ կվերցնի իր մանդատը և կգնա Ազգային ժողով:  

Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի այն հայտարարությունները, թե մանդատը վերցնելու համար իրենց ուղղորդել են այլ քաղաքական ուժեր, պատասխանեց. «Ինձ ո՞վ կարող է ուղղորդել, Ծառուկյանի կողքից էլ ոչ ոք չի գնա, բոլորն էլ ավելի համախմբված կանգնելու են նրա կողքին»:

Ազիզյանի խոսքով` ինքը Ծառուկյանի թիմից է և լինելու է «Ծառուկյան» դաշինքի խմբակցության անդամ: «Բա, իհարկե, բա ո՞ւմ հետ եմ լինելու, ես Գագիկ Ծառուկյանի թիմից եմ, մենք թիմակիցներ ենք, ես էլ պետք է լինեմ այդ թիմում, ոչ թե` ես, այլ բոլորը: Եթե Ծառուկյանի վերադարձը չլիներ քաղաքականություն, ոչ ոք չէր հայտնվի երևի խորհրդարանում»,- հայտարարեց նա:

Դիտարկմանը` Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը նշել է, որ մանդատը հետ վերցնող պատգամավորները խախտել են քաղաքական պայմանավորվածությունները, Նապոլեոն Ազիզյանը պատասխանեց. «Չգիտեմ` ով ինչ է ասել, բայց ամեն ինչ հարթվել է: Ես էլ էսօր մանդատս կստանամ, կգնամ խորհրդարան»: Նա հավելեց, որ խոսել են Ծառուկյանի հետ, և որ ամեն ինչ լավ է:

Yerkir.am-ի հարցին էլ` պարզվե՞լ է, թե ինքնաբացարկի դիմումներն ովքեր են գրել, Ազիզյանը պատասխանեց. «Բոլորն էլ երևի գրել են: Ես ասել եմ՝ տեղյակ չեմ, ուղղակի հանկարծակիի եմ եկել»:

Վերջում նա նշեց, որ ԱԺ առաջին նիստը կվարի ինքը, քանի որ կանոնակարգով այն վարում է ամենատարեց պատգամավորը: