կարևոր
1978 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-19 16:43
Աշխարհ

Նապոլեոն III-ի կնոջ կոտրված թագը հայտնաբերվել է Լուվրի մոտ՝ թանգարանը թալանելուց հետո

Նապոլեոն III-ի կնոջ կոտրված թագը հայտնաբերվել է Լուվրի մոտ՝ թանգարանը թալանելուց հետո

Ֆրանսիայի կայսր Նապոլեոն III-ի կնոջ՝ կայսրուհի Եվգենյայի կոտրված թագը հայտնաբերվել է Լուվրի մոտ՝ թանգարանի թալանի դեպքից հետո։ Այս մասին գրում է Le Parisien-ը։ «Գողացված զարդերից մեկը հայտնաբերվել է թանգարանի մոտ։ Նախնական տվյալներով՝ այն կայսրուհու թագն է, որը կոտրված վիճակում է»,- նշված է հոդվածում։

Նշենք՝ թանգարանը թալանվել է հոկտեմբերի 19-ի առավոտյան։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի մշակութային հարցերի նախարար Ռաշիդա Դատին, ով այցելել է թանգարան։ Նա նշել է, որ դեպքի վայրում իրականացվում են քննչական գործողություններ, և թալանի ընթացքում տուժածներ չեն եղել։

Le Parisien-ի տվյալներով՝ հանցագործները գողացել են նաև 9 ոսկյա և ջարդված զարդեր Ֆրանսիայի կայսրուհի Ժոզեֆինայի հավաքածուից։