Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նապոլեոն Ազիզյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մամուլի այն հրապարակումներին, թե ԱԺ բուֆետում ինքն այնքան ինքնամոռաց է ողջունել Փաշինյանին, որ քիչ է մնացել` պոկի նրա ձեռքը:
«Հա նենց եմ ձեռքը սեղմել` էսօր էլի կապած կգա: Ես Նիկոլ Փաշինյանի ձեռքը մինչև այս ոնց բռնել էի, հիմա էլ նույն ձև եմ բռնել, եղա՞վ։ Նիկոլ Փաշինյանին երևի 30 տարի ճանաչում եմ: Երեկ չի, որ ձեռքը բռնել էի ու պոկում էի։ Դուք գնացեք, ձեռքը պոկեք, որ էսօր սրա ձեռքն եք բռնում, 15 րոպե հետո` ուրիշի։ Ես ինչ ձեռք բռնել եմ, մինչև կյանքիս վերջ բռնել եմ»,- ասաց պատգամավորը։
Դիտարկմանը, թե հիմա Փաշինյանին շատերն են փորձելու սիրաշահել, Ազիզյանն արձագանքեց. «Նիկոլ Փաշինյանը չի թողի։ Նա լավ հասկանում է, թե ովքեր են իրան ընդունում ի սրտե, ովքեր՝ ոչ։ Ով գնա, ուզենա հաճոյանալ, Փաշինյանի աչքից ավելի կընկնի»։
Հարցին` արդյո՞ք ինքն ի սրտե է ընդունում Փաշինյանին, պատգամավորը պատասխանեց. «Իյա, իսկ ինչի՞ պիտի չընդունեմ։ Սենց բան ո՞վ կարար աներ»։