Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Այսօր ՀՀԿ ԳՄ նիստում կլինի կարևոր խնդիրներին վերաբերող քննարկում: Չի բացառվում, որ որևէ մեկն առաջարկի անդրադառնալ նաև Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցներին ու դրանց արձագանքներին. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը` խոսելով այսօր կայանալիք ՀՀԿ ԳՄ նիստի մասին:
Ըստ Նիկոյանի` ՀՀԿ ԳՄ նիստի օրակարգը սովորաբար ձևավորվում է այնպես, որ որևէ մեկն առաջարկում է քննարկել որևէ խնդիր, ու դրա շուրջ քննարկումներ են լինում: Ինչ վերաբերում է մամուլում տարածված այն լուրերին, թե ՀՀ նախագահի կողմից նկատողություններ կլինեն ավագ սերնդի մի քանի ՀՀԿ-ականների` նրանց ոչ կոռեկտ մեկնաբանությունների համար, Սամվել Նիկոյանը խնդրեց մատնանշել օրինակներ, երբ ՀՀԿ-ականները ոչ ճիշտ մեկնաբանություններ են արել:
Դիտարկմանը, որ քաղաքացիների մոտ զայրույթ է առաջացրել, օրինակ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի այն կարծիքը, թե քաղաքացիները պետք է խնայողաբար ծախսեն, որպեսզի կարողանան վճարել կոմունալ ծառայությունների դիմաց, Սամվել Նիկոյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր մարդ, անկախ այն բանից, թե ինչ հնարավորություններ ունի, պետք է լինի խնայող: Դա քաղաքակրթական մակարդակի խնդիր է: Զարգացած Արևմուտքում ամենահարուստ մարդիկ անգամ բոլոր հարցերում աշխատում են լինել խնայող»: