կարևոր
2614 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-07 12:11
Հասարակություն

Շուռնուխի նոր թաղամասը դեռ պատրաստ չէ. իշխանությունը նորից տապալել է հանձնման ժամկետները․ Sputnik Արմենիա

Շուռնուխի նոր թաղամասը դեռ պատրաստ չէ. իշխանությունը նորից տապալել է հանձնման ժամկետները․ Sputnik Արմենիա

Sputnik Արմենիան գրում է․

«Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի նոր թաղամասը դեռ շահագործման չի հանձնվել։ Հինգերորդ անգամ հետաձգվելուց հետո դա պետք է տեղի ունենար մինչև 2024 թվականը։

2023 թվականի դեկտեմբերին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան քաղաքաշինության կոմիտեից հայտնել էին, որ նոր թաղամասում 13 տների և անասնագոմերի շինարարությունն ավարտվել է, մնացել է ավարտել բարեկարգումը, ապահովել ջրով և էլեկտրականությամբ։

Գյուղի բնակիչները, սակայն, մեզ հայտնեցին, որ տները դեռ պատրաստ չեն։ Աշխատանքները շարունակվում են, դրանք հիմնականում արտաքին հարդարման աշխատանքներ են: Էլեկտրականությունը նույնպես դեռ վերջնականապես միացված չէ։

Բացի այդ, նոր թաղամասը, ինչպես ամբողջ գյուղը, ջրի խիստ կարիք ունի։ Հիմնական աղբյուրների կորստից (որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել) հետո կառուցված նոր ջրագիծը գյուղի պահանջները ընդհանրապես չի բավարարում։ Ջուրը բավականացնում է ընդամենը մեկ-երկու տուն ապահովելու համար։

Ընդ որում, բնակիչները նախապես զգուշացրել էին իշխանություններին, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ, որ աղբյուրը, որին միացվել է խողովակը, չափազանց սակավաջուր է և խնդիրը չի լուծի։

«Որոշ բնակիչներ սկզբունքորեն չեն ուզում տեղափոխվել ապրելու` նույնիսկ եթե տները պատրաստ լինեն։ Նրանք գիտեն, որ «ժապավենը կտրելուց» հետո մնացած խնդիրները ոչ ոք չի լուծելու»,-նշեց բնակիչներից մեկը։

Գյուղի մյուս խնդիրներից է նաև տրանսպորտը։ Շաբաթը երկու անգամ Գորիսից գյուղ է գնում միկրոավտոբուս, բայց այն ծանրաբեռնված է լինում, քանի որ սպասարկում է միանգամից երեք գյուղ՝ Որոտան, Շուռնուխ և Բարձրավան:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո գյուղի մի մասն անցել է Ադրբեջանի ԶՈւ-ի վերահսկողության տակ»։