կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-25 08:57
Քաղաքական

Սերժ Սարգսյանի դժգոհ խոսակցությունը ազդակ էր, որ Բալասանյանը երկրորդ ժամկետում չի պաշտոնավարելու. «Ժողովուրդ»

Սերժ Սարգսյանի դժգոհ խոսակցությունը ազդակ էր, որ Բալասանյանը երկրորդ ժամկետում չի պաշտոնավարելու. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ Սերժ Սարգսյանը գնացել էր Գյումրի՝ Հայ Կաթողիկե Սրբոց Նահատակաց Աթոռանիստ եկեղեցու օծման արարողությանը մասնակցելու համար եւ մինչ Երեւան վերադառնալը մի քանի րոպեով առանձնացել է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ ու ինչ-որ հարցի վերաբերյալ կարճ զրուցել:

Եւ դատելով Սերժ Սարգսյանի դիմագծերից (ունքերը կիտած, խոժոռ դեմքով)՝ կարելի է ենթադրել, թե նա գյումրեցիներին ու լրագրողներին փորձում էր ցույց տալ, որ Բալասանյանի վրա բարկացած է: Ինչպես հայտնի է՝ վաղուց Գյումրին իշխանությունների համար առանձնահատուկ կարեւորություն է ձեռք բերել, քանի որ վերջին մի քանի համապետական ընտրություններում իշխանությունների համար ամենաթույլ օղակներից մեկը եղել է հենց այս քաղաքը: Իսկ երեկվա բեմականացմամբ Սերժ Սարգսյանը Գյումրիի իշխանական շրջանակներին ցանկացել է հասկացնել, որ Բալասանյանի՝ երկրորդ ժամկետը պաշտոնավարելու հարցը կասկածի տակ է:

Տեղեկացնենք, որ Գյումրիի քաղաքապետի հերթական ընտրությունները պետք է տեղի ունենան եկող տարվա սեպտեմբերին: Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդեն իսկ սկսել է դիրքավորվել՝ իր պաշտոնը ետ նվաճելու համար: Առնվազն մեկ-երկու այլ իշխանական թեկնածուներ էլ կան, որոնք դեմ չեն Բալասանյանի տեղը զբաղեցնել: Մի խոսքով, Սերժ Սարգսյանը, ցուցադրական ունքերը կիտելով, ըստ էության, ցանկանում էր «շահագրգիռ կողմերին» հասկացնել, որ նախագահականում ընդունվում են Գյումրիի ապագա քաղաքապետի թեկնածուների հայտեր: Իսկ «մրցույթի» հաղթողը կորոշվի սահմանադրական հանրաքվեի արդյունքներով:

Ի դեպ, «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Բալասանյանն ամեն ինչ անում է` հանրաքվեի պատասխանատվությունն իր վրա չվերցնելու համար: Նա ձգտում է, որ մարզի պատասխանատու դառնա Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, եւ բոլորը մարզում աշխատեն նրա ցուցումներով` կոնկրետ տարածքների համար պատասխանատվություն չկրելով»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: