|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Արդեն տեղեկացրել ենք, որ թուրք ազգայնամոլ Հասան Օքթայը երկօրյա այցով Հայաստանում է եղել եւ Երեւանի Հանրապետության հրապարակում լուսանկարվել` թուրքական ահաբեկչական «Գորշ գայլեր» կազմակերպության խորհրդանիշը ցուցադրելով: Նա այստեղ հանդիպումներ է ունեցել թուրքագետ Հակոբ Չաքրյանի, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի եւ «Անկախ» կայքի աշխատակիցների հետ եւ ֆեյսբուքյան իր էջում տեղադրել լուսանկարներ:
«Այո, ես երեկ հանդիպել եմ թուրք դասախոսի եւ լրագրողի հետ: Նրանք մի քանի փորձագետների հետ էլ են հանդիպել Հայաստանում: Ես շոկի մեջ էի, երբ իմացա, որ նրանք թուրք ազգայնամոլներ են: Ես միայն հանդիպումից հետո` սոցիալական ցանցերում տարածված լուսանկարներից եմ հասկացել, որ նրանք ազգայնամոլ են: Եթե ես իմանայի, որ նրանք ազգայնամոլ են, ես երբեք չէի հանդիպի նրանց հետ»,- Yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով հանդիպման մասին, ասաց Ռիչարդ Կիրակոսյանը:
Նա տեղեկացրեց, որ թուրքերը հետաքրքրվում էին հայ-թուրքական հարաբերություններով: