կարևոր
4732 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-30 14:06
Քաղաքական

Եթե դատարանն անհապաղ միջոցներ չձեռնարկի, ԼՂ հայերն ընտրության առաջ կկանգնեն՝ թողնել իրենց պապենական տները կամ մնալ այնտեղ և սովամահ լինել․ Եղիշե Կիրակոսյան

Եթե դատարանն անհապաղ միջոցներ չձեռնարկի, ԼՂ հայերն ընտրության առաջ կկանգնեն՝ թողնել իրենց պապենական տները կամ մնալ այնտեղ և սովամահ լինել․ Եղիշե Կիրակոսյան

Հաագայի դատարանը վերջին հույսն է Լեռնային Ղարաբաղի հայերի համար։ Այս մասին Հաագայի դատարանում ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի հայցի լսումների ժամանակ։

«Հայաստանը շահագրգռված է Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի ճակատագրով։ Մենք ձեզ մոտ թեթև սրտով չենք գալիս, և հույս ունենք, որ մեր խնդրանքում արծարծված հարցերը պետք է լուծված լինեին ՄԱԿ ԱԽ միջամտությամբ 2022 թվականի դեկտեմբերի 20–ին, ինչպես նաև դատարանին հղված նամակներով, բայց, կարծեք թե, Ադրբեջանը հաստատակամ է խեղդելու Լեռնային Ղարաբաղի հայերին՝ անկախ դրա գնից։ Մեկ հոգի արդեն մահացել է բուժօգնության բացակայությունից, շատերը նման բախտի արժանանալու ռիսկի տակ են։ Նպարեղենների դարակները դատարկ են, սնունդը կտրոններով է բաշխվում, բժշկական պարագաների ու դեղորայքի պակաս կա, գազը բազմիցս անջատվել է, էլ․ցանցի բեռնվածությունը հանգեցրել է անջատումների, դպրոցներն ու մանկապարտեզները փակ են, երեխաները բաժանված են իրենց ընտանքիներից։ Ի հեճուկս այս մարդասիրական ճգնաժամի, Ադրբեջանը բնապահպանական հորինվածքների միջոցով շարունակում է փակ պահել ճանապարհը, խախտում է նաև 2020–ի նոյեմբերի 9–ի պարտավորվածությունը, և դա այդպես է անում միջազգային գրեթե միաձայն դատապարտման լույսի ներքո։

Մեկ ամիս առաջ ՄԻԵԴ-ը հրահանգեց Ադրբեջանին երաշխավորել ծանր հիվանդների ազատ տեղաշարժը, բաց Ադրբեջանը դա ևս անտեսել է։ Եթե դատարանն անհապաղ միջոցներ չձեռնարկի, ԼՂ հայերն ընտրության առաջ կկանգնեն՝ թողնել իրենց պապենական տները, կամ մնալ այնտեղ և սովամահ լինել»,-ասաց Եղիշե Կիրակոսյանը։