Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն այսօր լրագրողների հետ զրույցում ամփոփեց իր պաշտոնավարման 100-ամյակը:
Yerkir.am-ը հետաքրքրվեց Մեսչյանից, թե «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքն ինչ-որ կերպ օգտագործելու հույս կա՞` հավելելով, որ շենքի գլխին կախված վտանգը, կարծես, այլևս չկա, քանի որ այն ընդգրկվել է պատմամշակութային արժեքների պահպանության ցանկում, թեև շենքն այդպես էլ որևէ կերպ չի օգտագործվում:
Մեսչյանը պատասխանեց, որ երևի աշխարհի ամենաերջանիկ մարդը կլիներ, եթե կարողանար այդ հարցին պատասխանել: «Եթե Էռնեկյանի կողմից որևէ պատասխան չի գալիս, թե այդ կառույցը որպես ինչ պետք է աշխատի, ինչ ֆունկցիա է ուզում դնել այնտեղ, մնացածը ֆանտազիաներ կլինեն: Ես կարող եմ 50 անուն ասել, թե ինչ կարող է այնտեղ լինել… Ամեն ինչ սկսվում է հարցից` պահպանո՞ւմ ենք այդ շենքը, քանի որ եթե անգամ օդանավակայանի մեկ սեկցիան պետք է քանդեն, այս խոսակցությունը դառնում է անիմաստ: Ազնվորեն ասում եմ` չգիտեմ, թե ինչ է լինելու կառույցի ճակատագիրը, քանի որ ինչ-որ մարդիկ են գալիս-գնում, բայց այդպես էլ ոչինչ չի ասվում»,- ասաց Մեսչյանը:
Նշենք, որ Մեսչյանը «Զվարթնոց» օդանավակայանի ճարտարապետներից է:
2016-ին կառույցի տարածք տեխնիկա էին տարել` այն ապամոնտաժելու նպատակով, սակայն ճարտարապետների ահազանգի և բարձրացված աղմուկի շնորհիվ աշխատանքները կանգ էին առել: Շենքի ճարտարապետներից Ժորժ Շեխլյանը, որն այժմ ապրում է Ֆրանսիայում, 2017-ին մի քանի օրով ժամանել էր Հայաստան և ներկայացրել օդանավակայանի «փրկության» նախագիծը, ըստ որի` անհրաժեշտ էր ընդամենը շենքն ամրացնել ու վերանորոգել: Սակայն նախագիծը մոռացվեց:
2018-ի հուլիսի 11-ին շենքը ստացավ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ: