կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-28 10:45
Հասարակություն

Եթե ես իմանայի իմ վերջին օրն է, ավելորդ չէի խոսի. այսօր Վահան Հովհաննիսյանի մահվան օրն է

Այսօր Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի մահվան երրորդ տարին է:

Վահան Էդուարդի Հովհաննիսյանը ծնվել է 1956 թվականի օգոստոսի 16-ին Երևանում, կյանքից հեռացել է 2014 թվականի դեկտեմբերի 28-ին:

Այսօր էլ կարելի է առանց վարանելու ասել, որ Վահան Հովհաննիսյանի խոսքերը, քաղաքական դիպուկ վերլուծությունները շարունակում են մնալ բացառիկ:  

Հարցազրույցներից մեկի ժամանակ, երբ Վահան Հովհաննիսյանին հարցրել են` եթե իմանար իր կյանքի վերջին օրն է, ի՞նչ կմաղթեր, ի՞նչ կխոսեր, պատասխանել է. «Եթե ես իմանայի իմ վերջին օրն է, ավելորդ չէի խոսի»:

Իսկ ամենաբարձր պաշտոնը, որ երբևէ ցանկացել է ստանալ, Կարսի նահանգապետի պաշտոնն է: «Ես կնախընտրեի Հայաստանի մայրաքաղաքը լիներ Կարսը: Ինձ մի անգամ հարցրին, ո՞րն է ամենաբարձր պաշտոնը, որ ես երազում եմ, ես ասացի` Կարսի նահանգապետը, բայց դա չի ստացվում, երևի մի օր կստացվի»,- ասել է նա:

Վահան Հովհաննիսյանը նաեւ իրեն բնորոշ հումորով  լուրջ թեմաներ էր բարձրացնում: