|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
«Երեւանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի շրջանակներում հունվարի 13-16-ը անվանի դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկու 80-ամյա հոբելյանի առթիվ Երեւանում անցկացվեց «Քշիշտոֆ Պենդերեցկու օրերը Հայաստանում» խորագրով միջոցառումների շարքը: Երեկ Պենդերեցկու կյանքի եւ գործունեության մասին պատմող «Լաբիրինթոսի արահետներով» ֆիլմի ցուցադրմամբ էլ տեղի ունեցավ միջոցառումների փակման արարողությունը:
Պենդերեցկին Հայաստանից կհեռանա այսօր` իր հետ տանելով ջերմ հուշեր /քանի որ, հիրավի, համերգները կազմակերպված էին բարձր մակարդակով/ եւ մի քանի նվերներ: Պարզվում է` այսօր Մինաս Ավետիսյանի, Հակոբ Հակոբյանի, Մարտիրոս Սարյանի գործերն այնքան էլ «մոդայիկ» չեն, եւ հետո` անհրաժեշտ է ժամանակակիցների նկարները տարածել աշխարհով մեկ: Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն, օրինակ, Պենդերեցկուն նվիրեց իր ստեղծագործությունների ալբոմը, որպեսզի, ինչպես նշեց Աղամյանը, Պենդերեցկին հիշի Հայաստանը: Ուշագրավ մի փաստ եւս` ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն էլ Պենդերեցկուն նվիրեց դիրիժորի մասին գրած իր ստեղծագործությունները /հուսանք` ոչ «Է» գրքում ներառված/:
Այո, ժամանակակիցների գործերը տարածելու հիանալի միջոց, ես կասեի` անձնուրաց միջոց: Վստահեցնում եմ` Պենդերեցկին ուզենա էլ` այսուհետ չի կարողանա մոռանալ Հայաստանը: