Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պիտի ավելի շատ կենտրոնանանք տնտեսական հեղափոխության, այլ ոչ թե սահմանադրական փոփոխությունների վրա. այսօր հրավիրված ասուլիսում լրագրողներից մեկի հարցին` տարբեր քաղաքական ուժեր բարձրացում են սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության հարցը, իշխանության օրակարգում արդյո՞ք առաջիկայում նախատեսվում են սահմանադրական բարեփոխումներ, և ի՞նչ հիմնական փոփոխություններ են սպասվում, ասյպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այն շրջանակը, որի մասին խոսվել է մեր նախընտրական ծրագրում, ապա միայն դրա վերաբերյալ կան որոշակի քննարկումներ: Մասնավորապես` մեր Սահմանադրության մեջ Սփյուռքի ներկայացուցիչներին պետական կառավարման համակարգում ներգրավելու շատ խիստ սահմանափակումներ կան, և մենք կարծում ենք`այդ սահմանափակումները, մանավանդ` այսօր, մեր համազգային օրակարգի համատեքստում պատեհ չեն»,- նշեց նա:
Փաշինյանը հավելեց`տեղյակ է, որ կան քննարկումներ, թե խորհրդարանական համակարգը պետք է հետ փոխել նախագահական համակարգի: «Ես այն կարծիքին չեմ, որ մենք հիմա նման անհրաժեշտության առաջ ենք կանգնած, քանի որ մի տարի էլ չկա, ինչ գործում է այս համակարգը: Պիտի հասկանանք` այս համակարգը, ի վերջո, ի՞նչ է իրենից ներկայացնում, ու նոր հետևություններ անենք:
Սահմանադրությունը կենդանի օրգանիզմ է ու կարող է փոխվել, բայց հիմա չէի ուզենա որևէ կանխորոշող հայտարարություն անել: Պիտի ավելի շատ կենտրոնանանք տնտեսական հեղափոխության, այլ ոչ թե սահմանադրական փոփոխությունների վրա»,- ասաց նա` եզրափակելով`«հնարավոր է սահմանադրական դրույթներ լինեն, որոնք կարող են խնդիրներ ստեղծել մեր նախընտրական ծրագրի իրականացման համար»: